Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Պատգամավորների պալատի և Սենատի նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լաուրա Բոլդրինիին եւ Սենատի նախագահ Պիետրո Գրասսոյին:

Գալուստ Սահակյանի ցավակցական ուղերձում ասվում է.

«Ցավով տեղեկացանք Պուլիայում տեղի ունեցած երկաթուղային վթարի լուրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ:

Դժվարին այս պահին ցանկանում եմ հայտնել մեր զորակցությունն ու համերաշխությունը զոհերի եւ վիրավորների ընտանիքներին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031