Թուրքիան ցանկանում է կարգավորել հարաբերությունները Սիրիայի հետ
Պաշտոնական Անկարան Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելուց հետո այժմ էլ մտադիր է նույնն անել Սիրիայի հետ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոսել է Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Բարեկամական շղթան հնարավորինս լայնացնելու ենք: Դա է մեր նպատակը: Ներսում և դրսում բարեկամական շրջանակն ընդլայնելու ենք: Արդեն սկսել ենք դա դրսում անել:
Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները բնականոն հունի ենք
դարձրել: Սակայն վստահ եմ, որ Սիրիայի հետ էլ նորմալ հարաբերություններին կվերադառնանք: Մենք ունենք դրա կարիքը:
Ահաբեկչության դեմ պայքարում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ Սիրիան և Իրաքը կայունանան»,- հայտարարել է
Յըլդըրըմը: