Բաժիններ՝

Չինական «Հեբեյ Ֆորչուն»-ն իսկական որս է սկսել Գոնսալո Իգուաինի համար

«Հեբեյ Ֆորչուն» ակումբն իսկական որս է սկսել Արգենտինայի հավաքականի և իտալական «Նապոլի»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի համար: Չինաստանի ամենահարուստ ակումբներից մեկը Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկուին պատրաստ է վճարել 50 միլիոն եվրո աշխատավարձ: Գոնսալո Իգուաինը այս պահին հրաժարվում է ընդունել չինական ակումբի առաջարկը, սակայն չի էլ պատրաստվում այլևս հանդես գալ «Նապոլի»-ում: Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկություն ունի համալրել եվրոպական գրանդ ակումբներից մեկի շարքերը և մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: Այս մասին հայտնում է իսպանական «Մարկա»-ն:

Եթե Գոնսալո Իգուաինը համաձայնվի տեղափոխվել չինական ակումբ, ապա կդառնա ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն աշխարհում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031