
Մոուրինյոն կհրաժարվի չորս ֆուտբոլիստի ծառայություններից

Ժոզե Մոուրինյոն սկսել է հիմնավոր փոփոխություններ կատարել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Լուի Վան Գալի՝ նախորդ մրցաշրջանում ունեցած գրեթե բոլոր ձեռքբերումները չեն մտնում պորտուգալացի մասնագետի խաղային մարտավարություն մեջ, և Ժոզեն պատրաստվում է հրաժարվել նրա՝ թիմ հրավիրած ֆուտբոլիստների հետ համագործակցությունից: Մոուրինյ ոի «սև ցուցակ»-ում են հայտնվել Խուան Մատան, Բաստիան Շվայնշտայգերը, Դեյլի Բլինդն ու Մարկոս Ռոխոն: Այս մասին հաղորդում է «Daily Record»-ը:
Ժոզե Մոուրինյոն այս մրցաշրջանի համար արդեն հասցրել է կատարել երեք նոր ձեռքբերում: Սպասվում է, որ պաշտպանության կենտրոնում պորտուգալացի մասնագետը նախապատվությունը տալու է Էրիկ Բայիին, ով հիմնական կազմում կփոխարինի Բլինդին: Հոլանդիայի հավաքականի պաշտպանը Լուի Վան Գալի օրոք համարվում էր «Մանչեսթեր Յունայթեդ »-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ: