Բաժիններ՝

Թրամփը Սանդերսի կողմնակիցներին կոչ Է արել անցնելու իր շարքերը

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Դոնալդ Թրամփն իր շարքերն անցնելու կոչ Է արել դեմոկրատ Բեռնի Սանդերսի կողմնակիցներին:

«Բեռնիի բոլոր ընտրողներին, ովքեր ցանկանում են դադարեցնել վատ առեւտրական համաձայնագրերը եւ հատուկ գլոբալ շահերը. մենք գրկաբաց ողջունում ենք ձեզ: Մարդիկ ամենից առաջ»,- գրել Է Թրամփը Twitter-ի՝ իր Էջում:

Սանդերսը հուլիսի 12-ին պաշտոնապես պաշտպանել Է Հիլարի Քլինթոնի՝ որպես Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի թեկնածությունը: Մինչ այդ քաղաքական գործիչը վարում Էր սեփական ընտրարշավը եւ երկար ժամանակ Քլինթոնի միակ մրցակիցն Էր նույն կուսակցությունից:

Իր ելույթում Սանդերսն, ինչպես եւ նախկինում, կոչ Է արել թույլ չտալու, որ Թրամփը երկրի նախագահ ընտրվի:

Վերջինս իր հերթին հայտարարել Է, որ «Բեռնին այժմ պաշտոնապես կոռումպացված համակարգի մի մասն Է»: Դա ասելով՝ նա նկատի ունի ինչպես Քլինթոնին, այնպես Էլ Բարաք Օբամայի գործող վարչակազմը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս