«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, վերակառուցման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 16-ի ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 17-ի ժամը 18:00-ն դադարեցվելու է Նուբարաշեն վարչական շրջանի եւ «Մուլտի գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի գազամատակարարումը:
Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան ճաշի ընթացքում քննարկել են ֆրանսիացու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:
Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 202-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլին` հավելելով, որ բժիշկները պայքարում են նրանցից 25-ի կյանքի համար, ևս 52-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Մեր պատերազմը չի ավարտվել ո՛չ առաջնագծում, ո՛չ միջազգային հարթակներում, ու թե ով և ինչի համար պետք է մեզ թիրախավորի, այլևս կարևոր չի այնքանով, ինչքանով որ մենք պետք է պատրաստ լինենք այսօրվա թշնամիներին հաղթել: Այնպես որ, եկեք մեր շահերն առաջ տանելով ապրենք ու աշխատենք:
Բոլոր վերլուծությունները տանում են նրան, որ բանակցային գործընթացում էական փոփոխություններ չեն լինելու, իսկ Ադրբեջանն ակտիվորեն զբաղված է նոր ռազմական տեխնիկայի, սպառազինությունների գնման գործարքներով, շփման գծում նկատելի են նաև Ադրբեջանի կողմից ակտիվ աշխատանքներ, այնպես որ, ներկայումս նկատվող համեմատաբար կայուն իրավիճակը երկար չի պահպանվի. ամեն դեպքում իրադարձությունների ընթացքը դա է ցույց տալիս:
Հարցին, թե ինչպե՞ս է ֆինանսավորվելու «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը և ո՞ւմ կողմից է ֆինանսավորվում «Ճամփորդ» թերթը, Արիաննեն պատասխանեց. ««Ճամփորդ» թերթը հիմնել եմ ես` ամբողջությամբ իմ միջոցներով: Սակայն «Ճամփորդ» հասարակական հիմնադրամը դեռևս փնտրում է ֆինանսավորում: Մեր ֆոնդը բաց է բոլորի համար, բոլոր նրանց, ովքեր կցանկանան ֆինանսավորել և աջակցել` լինեն անհատներ թե կազմակերպություններ: Սակայն այդ ամենը պետք է արվի անշահախնդիր»:
#Nice #Nice06 #14juillet, թարգմանաբար #Նիս, #Նիս06, #14հուլիս հեշթեգերով հրապարակված ծաղրանկարում պատկերված է այն արյունալի «հրավառությունը», որի ներքո բազմաթիվ մարդիկ դարձան ահաբեկչության զոհ:
Զինվորական քննչական գլխավոր վարչությունում շարունակվում է զինված ընդհարումների ժամանակ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միջազգային պայմանագրերով նախատեսված խախտումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստից հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելքն ամրագրված է մի շարք տարածաշրջանային և համընդհանուր բնույթ կրող փաստաթղթերով: Խոշտանգումը անձին դիտավորությամբ ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու գործողություն է՝ նրան պատժելու, նրանից վրեժխնդիր լինելու, հնազանդություն կամ ենթարկվածություն, խոստովանություն պահանջելու, անձին իր հայացքներից հրաժարվել ստիպելու, ահաբեկելու և ճնշելու համար:
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել է բանակային զորամիավորումների, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ստորաբաժանումների կողմից 2016թ. առաջին կիսամյակի ընթացում իրականացված աշխատանքների կատարողականին նվիրված երկօրյա խորհրդակցությունը:
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է հավաքականի ղեկին նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն կլինի Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը:
Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, մասնավորապես տնտեսական ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներ և երկկողմ տնտեսական ներդրումները:
Նիսում ահաբեկչություն իրականացրած բեռնատար ավտոմեքենայի վարորդի նախկին կինը կալանավորվել է: Այս մասին հայտնում է BFM TV-ն:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18-ին կայցելեն Անկարա:
Հրավառությունը շատ գեղեցիկ երեւույթ է, ողջ քաղաքն է ներկա լինում Ազգային տոնին նվիրված այս արարողությանը՝ պատմել է Սյուզանը։
«Եթե համեմատելու լինենք տնտեսությունը ԵՏՄ-ից առաջ իրավիճակի հետ, ապա հիմա, կարծես թե, վերականգնման շրջան է, որովհետև ԵՏՄ մուտքի առաջին շրջանում, որոշակի շփոթի պատճառով, էականորեն դեպի նվազում գնաց, հետո աստիճանաբար սկսեց վերականգնվել: Հիմա մենք աստիճանաբար վերականգնում ենք այդ դիրքերը»:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Թալինի ոստիկնապետ Գևորգ Պողոսյանն այսօր ազպօլատվել էր աշխատանքից:
Նիսը՝ ահաբեկչությունից հետո:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով վարչապետ Մանուել Վալսի հետ ժամանել է Նիս, այցելել է հուլիսի 14ի ահաբեկչությունից տուժածներին: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի տեղեկատվական համակարգը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 15ին ցավակցական գիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին երեկ գիշեր Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 37-ամյա Ա.Գևորգյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ: Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Ֆրանսիայի հատուկ ծառայությունների սակրավորները վերահսկելի պայթյունի միջոցով Նիսում կասկածելիփաթեթ են ոչնացրել բեռնատարի ստուգման գործողության ընթացքում:
Նրա կարծիքով՝ եթե պատշաճ ուսումնասիրություններ չեն իրականացվել, ճիշտ չէ օգտագործել «չարաշահում», «ապօրինի գործողություն» և նման այլ արտահայտություններ, քանի որ դրանք քրեական երևույթներ են. «Կան փաստեր և կան դեպքեր, երբ տուր-օպերատորները չեն կատարել վճարում հանգստյան տներին և հյուրանոցներին, սա սովորական մասնավոր հարաբերությունների հարց է, ու սրա կարգավորումն այլ օրենսդրության կարգավորման հարց է: Եթե կա կանխամտածված սնանկացում, լուծարում, ակնհայտ հափշտակություն, սա այլ դրևորում է»:
Նիսի օդանավակայանում ուղեբեռի ստացման գոտին տարհանվել է: Այս մասին տեղեկացնում է Independent պարբերականը:
«Սաղն էլ կեթան, հազար դոլարով ո՞րը չի գնա՝ քշի: Բայց եթե 3 ամիս հետո այդ նույն Yandex-ը հելավ՝ ասեց, որ տարիֆը փոխվեց, դա ակցիա էր, ուրեմն մենք չենք հասկանում տենց բան: Դա նշանակում ա՝ ոլորտից սաղիդ կշպրտենք, կմնանք մենք մերոնցով»:
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայի «Սպարտակում» իր կարիերայի մասին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ հանրապետության վարչապետ Մանյուել Վալսը ժամանել են Նիս, որտեղ խորհրդակցություն կանցկացնեն հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ողբերգությունից հետո, որն ավելի քան 80 մարդու կյանք խլեց: Նախագահի եւ վարչապետի ինքնաթիռների վայրէջքի կադրերն ուղիղ եթերում ցուցադրել է iTele հեռուստաալիքը:
Նիսի ահաբեկչության 3D մոդելավորումը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ: