Նիսի ահաբեկչությունից տուժածներից 52-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 202-ի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլին` հավելելով, որ բժիշկները պայքարում են նրանցից 25-ի կյանքի համար, ևս 52-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մոլին նաև որոշակի մանրամասներ է հայտնել դեպքից: Բեռնատարը վարձով է վերցվել հուլիսի 11-ին և պետք է հետ վերադարձվեր հուլիսի 13-ին: Բեռնատարի մեջ եղել է երկու Կալաշնիկով տիպի ինքնաձիգներ, բազմաթիվ փամփուշտներ և նռնակներ: Բեռնատարը կշռել է 19 տոննա: Դատախազը նաև հաստատել է ահաբեկչությունն իրականացնողի ինքնությունը` Մուհամեդ Լահուաեջ Բուհլել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031