Օլանդն այցելել է Նիսի ահաբեկչության հետևանքով վիրավորվածներին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով վարչապետ Մանուել Վալսի հետ ժամանել է Նիս, այցելել է հուլիսի 14ի ահաբեկչությունից տուժածներին: Այս մասին տեղեկացնում է Ելիսեյան պալատի տեղեկատվական համակարգը:
Օլանդը հիվանդանոցում հանդիպել է վիրավորներին, ինչպես նաև բժիշկներին, ովքեր ջանք չեն խնայում տուժածներին կազդուրելու համար:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84-ի: Եվս 18 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է: Տասնյակ մարդիկ վիրավոր են:
Բեռնատարը մխրճվել է ազգային տոնի առիթով քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում հավաքված ամբոխի մեջ, ապա կրակ բացել մարդկանց ուղղությամբ: Վարորդը սպանվել է ոստիկանների կողմից: Ոստիկանությունը ահաբեկչին սպանելուց հետո նրա բեռնատարում հայտնաբերել է ինքնության քարտ, որով հայտնի է դարձել, որ վարորդը թունիսցու ծագում ունեցող 31ամյա Մուհամեդ Լահուաեջ Բուհլելն է, ով
Ֆրանսիայի քաղաքացի է: