Բաժիններ՝

Զլատանը Պոգբային թույլ է տվել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»

Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան ճաշի ընթացքում քննարկել են ֆրանսիացու «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը և Պոլ Պոգբան, ով, ըստ շշուկների՝ կարող է տեղափոխվել «Օլդ Թրաֆֆորդ» 100 մլն ֆունտի դիմաց, միասին հանգստանում են Լոս Անջելեսում:

Պոգբան գտնվում է Կալիֆոռնիայում՝ ESPN-ի հյուրի կարգավիճակում:
Իբրահիմովիչն անցկացնում է արձակուրդը Լոս Անջելեսում:
Ամերիկացի շեֆ խոհարար Բոբի Չինը նկատել է ֆուտբոլիստներին ճաշելիս տեղի ռեստորաններից մեկում և մի քանի լուսանկար է արել:

Նախորդ շաբաթ Մինո Ռայոլան The Times-ին տված հարցազրույցում ասել էր, որ իր հաճախորդը չի ցանկանում հեռանալ Թուրինից, բայց, միանգամայն հնարավոր է, որ դա միայն հերթական տրանսֆերային բլեֆ է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս