Համանախագահները ԼՂ հիմնահարցը կքննարկեն Անկարայում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 18­-ին կայցելեն Անկարա: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Համանախագահները Թուրքիայում կքննարկեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը: Ուշագրավ է, որ Չավուշօղլուն հերթական կողմնապահ հայտարարությունն է արել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ: «Թուրքիան շարունակում է աջակցել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն անպայմանորեն օգուտ է բերելու այս խնդրին: Թուրքիան ևս ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում է: Մինսկի խմբի համանախագահները երկուշաբթի կայցելեն Անկարա: Մենք կհանդիպենք նրանց և կառաջարկենք սատարել Ադրբեջանի դիրքորոշումը»,­ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մինսկի խմբի կազմում են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, ինչպես նաև՝ Հայաստանն ու Ադրբեջանը։ Մինսկի խումբը համանախագահում են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ­-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031