«ՀՀ-ԵՄ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա դեկտեմբերի առաջին տասնօրյակի ընթացքում Հայաստանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքին:
«ԱԳՆ-ից մեզ ասացին, որ նույնիսկ երկրի նախագահի մակարդակով որևէ բան անել հնարավոր չէ, որովհետև Վրաստան պետությունն իր երկրի շահերի նկատմամբ մեր կողմից վտանգ է տեսնում: Այն, ինչ կատարվում է Վրաստանում հիմա, 1988թ. Ադրբեջանում էր կատարվում»:
Վարչապետի խոսքով՝ կրթական համակարգի բարեփոխումները պահանջված են և կրթության բոլոր մակարդակներում առաջնահերթ է որակի և արդյունավետության բարձրացումը:
«ժողովուրդ»-ն անցած շաբաթ տեղեկացրել էր, որ ՀՀ Աժ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում է կուսակցություն հիմնել։ Մեր հրապարակումից հետո մամուլում նույնիսկ սկսեցին շրջանառել ապագա կուսակցության հնարավոր անունը՝ «Շրջադարձ»։
Ֆրանսիացի քննիչները վերջնականապես հաստատել են բեռնատարի վարորդի ինքնությունը. որը հուլիսի 14-ի երեկոյան Նիսում մխրճվել էր բազմության մեջ: Այս մասին հաղորդել է AFP-ն՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրներ:
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, ՕԵԿ նախագահ Արթար Բաղդասարյանը հանձնարարել է վճարել իրեն պատկանող ՀՅ հեոուստաընկերության աշխատողների աշխատավարձը
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զարգացնել և բարելավել առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների պայմանները և որակը: Մշակելով նոր պրոդուկտներ և առաջարկություններ, Բանկն իր հաճախորդներին տրամադրում է բանկային շուկայի ծառայությունների ողջ փաթեթը` հարմարավետ պայմաններով:
Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը փաստորեն ապահովել Է Հանրապետական կուսակցությունից որպես ԱՄՆի նախագահի պաշտոնի թեկնածու՝ իր առաջադրումը, հայտնել Է, որ Սպիտակ տան ղեկավար՝ իր ընտրվելու դեպքում ինքը կդիմի ԱՄՆի Կոնգրեսին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատերազմ հայտարարելու պահանջով:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները օրերս Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության։ Ավելին, մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը, հարցաքննվելուց բացի, նաեւ ինչ-որ այլ քննչական գործողությունների է մասնակցել։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝2013-ին Հայաստանից արտագաղթել է 31 հազար 200, 2014-ին՝41 հազար 600, 2015-ին 43 հազար 400 մարդ։ Այսինքն՝ մեկ միլիոնով ոչ թե արտագաղթը կանխել են, այլ լրջագույնս խթաևել, որ այն արագ տեմպերով աճի։
Նիսի հոգևոր հովիվ հայր Գրիգոր Խաչատրյանն «Արևելքին» հայտնել է, որ Նիսի ահաբեկչությունից հայ երիտասարդ կին է զոհվել, վիրավորների մեջ նույնպես հայեր կան:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հուլիսի 15-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.ն տեսակցությունից հետո հուլիսի 14ին` ժամը 17:00ին, ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ֆրանսիայի մահմեդականները վճռականորեն դատապարտել են Նիսում կատարված արյունահեղ գրոհը եւ հանրապետությունում բնակվող բոլոր դավանակիցներին կոչ են արել ուրբաթ օրվա աղոթքը նվիրելու այդ ողբերգության զոհերի հիշատակին:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ցավակցական խոսք է հղել Ֆրանսիայի Մարդու իրավունքների պաշտպան Ժաք Թուբոնին:
Հուլիսի 15-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ Աղթամար կղզու, Տապան ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի ժողովրդին հուլիսի 14ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ:
ԱՄՆի նախագահ Բարաք Օբաման դատապարտել Է Նիսում կատարված հարձակումը, որտեղ ավելի քան 80 մարդ Է զոհվել այն բանից հետո, երբ բեռնատարը բազմության մեջ Է մխրճվել Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ:
Հուլիսի 14-ի երեկոյան Աղդամի (Ակնա) շրջանում սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ավագ լեյտենանտ Մամմադով Թողրուլ Սայյադ օղլուն (Məmmədov Toğrul Səyyad oğlu): Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, հայտնում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքում։
Ֆրանսիայի Նիս քաղաքի իշխանությունները հուլիսի 14ին իրականացված ահաբեկչությունից հետո որոշում են կայացրել անորոշ ժամանակով փակել քաղաքի Անգլիական ծովափը: Բացի այդ, արգելք է դրվել Նիսի գրեթե բոլոր ծովափերի երկայնքով լողալու վրա:
Հուլիսի 14-ին, ժամը 19.53-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն:
Ծովամերձ Ալպերի դեպարտամենտում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Նիսում կատարված գրոհից հետո, որն ութսունից ավելի կյանք խլել, բարձրացվել է մինչեւ առավելագույնը:
Թուրքիայի Սիիրթ (Սղերթ) շրջանում հարձակում է իրականացվել ոստիկանական կենտրոնի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ՄԱԿի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դատապարտել Է Նիսում կատարված գրոհը, որի զոհ Է դարձել 80 ից ավելի մարդ, ասված Է հուլիսի 14ի երեկոյան Նյու Յորքում ընդունված հայտարարության մեջ:
Հանգստի և ժամանցի վայրերում բնակչության կողմից լողի նպատակով օգտագործվում է բաց ջրամբարների (գետեր, լճեր), լողավազանների, այդ թվում՝ սաունաների ավազանների ջուրը: Այս ջրերում կարող են լինել ախտածին մանրէներ, իսկ լողավազանններում առկա է նաև քիմիական (վարակազերծման համար օգտագործվող) նյութերի բարձր ազդեցության վտանգ:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում դրոշները կխոնարհվեն` ի հիշատակ Նիսում հուլիսի 14ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի: Եվս 18 մարդ ծայրահեղ վիճակում է:
Ֆրանսիայի միջերկրածովյան Նիս քաղաքում հուլիսի 14ի երեկոյան, երբ ֆրանսիացիները նշում էին Ազգային տոնը՝ Բաստիլի օրը, իրականացված ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 84ի:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ առնվազն 80 մարդ Է զոհվել, եւս 18ն օրհասական վիճակում Է այն բանից հետո, երբ Նիցցայում բեռանատարը բազմահազարանոց բազմության մեջ Է մխրճվել Բաստիլի օրվա տոնակատարության ժամանակ: Նախագահ Օլանդը տեղի ունեցածը համարել Է ահաբեկչական հարձակում: