Բաժիններ՝

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձներ է հղել Ֆրանսիայի ԱԺ և Սենատի նախագահներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Ֆրանսիայի Հանրապետության ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնին եւ Սենատի նախագահ Ժերար Լարշեին Նիսում տեղի ունեցած ահաբեկչական գործողության կապակցությամբ:

Ուղերձում մասնավորապես ասվում է, որ խոր վշտով է տեղեկացել Նիսում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության մասին, որը բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձավ:

«Խստորեն դատապարտելով այս տմարդի հարձակումը, որն իրականացվեց ազատության եւ մարդու իրավունքների խորհրդանիշ հանդիսացող Ֆրանսիայի ազգային տոնի օրը եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում ձեզ, զոհվածների հարազատներին եւ մերձավորներին, իսկ
վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,­ ասվում է ուղերձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031