Լիտվան աջակցություն է հայտնել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը
ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 15ին հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Լինաս
Լինկյավիչյուսի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ընդգծել է Լիտվայի հետ երկկողմ ձևաչափով համագործակցության բարձր մակարդակը՝հավելելով, որ իր առաքելության օրակարգի հիմնական նպատակներից է այն էլ ավելի խորացնելուն և զարգացնելուն, Լիտվայում Հայաստանի տեսանելիությունը էլ ավելի բարձրացնելուն ուղղված գործունեությունը:
ՀՀ դեսպանը կարևորել է Լիտվայի հետ բազմակողմ ձևաչափով փոխգործակցությունն Եվրամիության, ՆԱՏՕի, ԵԱՀԿի և այլ միջազգային կառույցների շրջանակներում:
Նախարար Լինկյավիչյուսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկան, մասնավորապես տնտեսական ոլորտում՝ այդ համատեքստում կարևորելով միջկառավարական տնտեսական հանձնաժողովի աշխատանքներ և երկկողմ տնտեսական
ներդրումները:
Դեսպան Տիգրան Մկրտչյանը նախարար Լինաս Լինկյավիչյուսին է ներկայացրել ՀՀԵՄ միջև բանակցությունների ընթացքը՝ նշելով, որ այդ բանակցությունները կառուցվում են առկա փորձի և դրանք խորացնելու երկկողմ պատրաստակամության հիման վրա:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, բանակցությունների վերսկսման համար համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Նախարար Լինկյավիչյուսը նշել է, որ Լիտվան աջակցում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։