
Անդրեյ Շևչենկոն կլինի Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը

Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է հավաքականի ղեկին նոր գլխավոր մարզչի նշանակման մասին: Ուկրաինական ֆուտբոլի լեգենդ Անդրեյ Շևչենկոն կլինի Ուկրաինայի հավաքականի նոր գլխավոր մարզիչը: Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն միաձայն կողմ է քվեարկել «Միլան»-ի լեգենդար հարձակվողի թեկնածության օգտին: Այս մասին գրում է Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Անդրեյ Շևչենկոյի հետ պայմանագիրը կգործի 2 տարով, հետագայում ևս 2-ով երկարաձգելու պայմանով: