Բաժիններ՝

«Սկզբում «Սպարտակում» ամեն ինչ լավ էր, բայց այն, ինչ պատահեց հետո…». Յուրա Մովսիսյան

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը պատմել է Մոսկվայի «Սպարտակում» իր կարիերայի մասին:

«Սկզբում ամեն ինչ լավ էր, եղավ հայտնի հեթ-տրիկը «Սպարտակի» կազմում հենց առաջին խաղում, բայց այն, ինչ պատահեց հետո…

Ես չէի ցանկանա այդ մասին խոսել: Մեր կյանքում կան բաներ, որոնք ավելի լավ է ուղղակի չմեկնաբանել:

Սրան ավելացնելու ոչինչ չունեմ: Հասկանում եք, եթե ես ինչ-որ բան ասեմ, դա կազդի այն մարդկանց վրա, որոնց հանդեպ ես անտաբեր չեմ: Ես ուղղակի չեմ ուզում դա անել: Դա այն է, ինչը հանդիսանում է առավել կարևորն այս պատմության մեջ:

Կարդացեք նաև

Բացառապես ֆուտբոլի տեսակետից՝ ես շատ բան ձեռք բերեցի «Սպարտակում» և Ռուսաստանում, այնպես որ, դա, անկասկած, դրական փորձ էր, չնայած, ինչպես արդեն գիտեք, բացասական պահեր նույնպես եղել են: Ես ոչնչի համար չեմ փոշմանում, դա ամեն դեպքում հետաքրքիր փուլ էր իմ կարիերայում, չնայած և՝ ոչ միանշանակ»,- ասել է Մովսիսյանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս