«Հայաստանում խնդիրներից խնդիրն այն է, որ առևտուրը մինչև հիմա դիտարկվում է՝ որպես տնտեսություն, և առևտրում զբաղվածությունը դիտարկվում է՝ որպես մարդկանց համար կարևոր աշխատատեղ։ Դա կարևոր է, բայց միայն առևտրի վրա հիմնված տնտեսությունը մի քանի դար առաջվա տնտեսական մոդել է»։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովն արդեն 4-5 օր է՝ աշխատանքի է վերադարձել և անցել է իր բնականոն աշխատանքին։ Այս մասին մեզ հայտնեց ՀՀ Պնախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ հատկապես ի՞նչ առողջական խնդրի պատճառով էր ԶՈւ գլխավոր շտաբի պետը հոսպիտալացվել, արդյոք նա լուրջ բժշկական միջամտության է ենթարկվել։
Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը` ժամը 00.00-00:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունը հերթական անգամ խախտելով, գնդակոծել է Բաղանիս գյուղը: Վնասվել են տանիքներ և լուսամուտներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում հունիսի 9-ին տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Չեխիայի Նախագահ Միլոշ Զեմանի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նվազագույնը 1 դեռահաս է սպանվել ԱՄՆ Բոստոն քաղաքի դպրոցներից մեկի հարևանությամբ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, մի քանի մարդ ստացել է վնասվածք, հայտնում է Boston.com-ը:
Եթե դատենք «ֆեյսբուքյան փնթփնթանների» գնահատականներով, ապա կարելի է ասել, որ այդ մասը ծաղրում է, հեգնում է եւ փնովում մեր հայրենակիցների նախաձեռնությունը: Տրամաբանությունը մոտավորապես նույնն է, որով առաջնորդվում է Գիտությունների ակադեմիայի նախագահը` «էս քոսոտ երկրում հնարավոր չէ սմարթֆոն հավաքել»:
2016 թվականի հունիսի 08-ին` ժամը 19.45-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1991թ. ծնված Վահագն Արմենի Թորոսյանը:
Թուրքիան մտադիր է վճռական միջոցներ ձեռնարկել Գերմանիայի նկատմամբ՝ ի պատասխան Բունդեսթագի կողմից 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման, գրում է գերմանական Bild թերթը:
Կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաև արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր:
Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման արգելքի ժամկետը կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվեց: Այս տարվա հուլիսի 1-ի փոխարեն ժամկետը երկարացվեց մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:
Ըստ լուրերի` ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան եւ իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն:
«Սա այն բազմաթիվ դեպքերից է, որ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատաեսչությունները, նախարարությունները: Մենք բացառել ենք այդ դեպքերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել:
2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վնասազերծված զինված հանցախմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը երեկ «Ժամանակին» ասաց. «Քննչական խմբի ղեկավարը տեղեկացրեց հանրությանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել՝ կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»։
Թել Ավիվի կենտրոնում ենթադրաբար երկու պաղեստինցիների կողմից հրաձգության հետեւանքով զոհվածների թիվը հասել է չորսի, վիրավորվել է 16 մարդ: Այս մասին BBC-ին հայտնել է Իսրայելի ոստիկանությունը:
Հարցը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ կառավարության աշխակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույցի ժամանալ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է Սպիտակ տունը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամն ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գրիշա Բաղյանը, Գառնիկ Պետրոսյանը ր Սամվել Գալստյանն ազատվել են պաշտոնից:
Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) տեղեկացրել է, որ Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում կարող են հայտնվել չորս նոր տարրեր: Խոսքը քիմիական նոր տարրերի՝ նիհոնիումի (Nh, Nihon)՝ 113-րդ տարր, մոսկովիումի (Mc)՝ 115-րդ տարր, թեննեսինի (Ts)՝ 117-րդ տարր և օգանեսսոնի (Og, oganesson)՝ 118-րդ տարր, մասին է:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում իր խնդիրն է համարում ընտրողներին հիշեցնել, որ ԱՄՆ նախագահ լինելը լուրջ աշխատանք է, այլ ոչ թե ռեալիթի շոու, հայտնում է BBC-ն:
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1982 թ. ծնված Սվետլաննա Աբրահամյանը:
Հունիսի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրավիճակը հանգիստ է եղել:
«Հիմա հույսեր է կապում Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ իր հերթին՝ այդքան հետաքրքրված չէ այդ մեխանիզմների ներդրման հարցով։ Ադրբեջանն իր կուրսն է տանում, Հայաստանը պետք է փորձի չխաբվել կրկին անգամ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահ Իգոր Պոպովի հարցազրույցին։
Հարավային Կորեան ռոբոտներ է մշակում, որոնք նախատեսվում է օգտագործել ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի դեպքում: Այս մասին հայտնել է Պաշտպանական հետազոտությունների պետական ինստիտուտի աշխատակից Կիմ Դո Չժոնը:
«Հայերն ամենակրթված, ամենաշնորհալի երեխաներ ունեցող ազգն են: Ես հպարտ եմ, որ հայ եմ և ունեմ այսպիսի հասակակիցներ: Ես ուզում եմ իմ ընկերների օգնությամբ հունիսի 7-ը հայտարարել Պատանիների տոն: Կան շատ տոներ, որոնք նվիրված են երեխաներին, մեծերին: Ճիշտ կլինի, որ պատանիները նույնպես ինչ-որ տոն ունենան: Հույս ունեմ, որ բոլորն այս տոնը կընդունեն»,-շնորհանդեսի ընթացքում ասաց Բեթթին:
Ջինա Բախաուերի անվան դաշնակահարների միջազգային մրցույթն աշխարհի հեղինակավոր և հայտնի ստուգատեսներից է: Այս տարի այն անցկացվում է կրտսեր տարիքային խմբի համար՝ 11-14 տարեկան: Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է ավելի քան 60 000 ԱՄՆ դոլար: Մրցույթի դափնեկիրները համերգներով հանդես կգան աշխարհի հեղինակավոր համերգասրահներում: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հարրի Փոթերի» շարունակությունը նվիրված է չափահաս կախարդի կյանքին: Գործողությունը ծավալվում է «Հարրի Փոթերը եւ Մահվան պարգեւները» գրքի իրադարձություններից 19 տարի անց: Ըստ սյուժեի՝ Փոթերը մոտ 40 տարեկան է, նա ամուսնացած է եւ աշխատում է մոգության նախարարությունում: Պիեսի հիմնական սյուժեն նվիրված է նրա դեռահաս որդու՝ Ալբուս Փոթերին եւ պատմում է այն մասին, թե նա ինչպես է գլուխ հանում ընտանեկան ժառանգության «ծանր բեռից»:
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր ուժը մազերի մեջ է: «Եթե կտրեմ մազերս, կկորցնեմ իմ ունեցած ողջ ուժը»,- նշել է Իբրահիմովիչը:
Ֆրանսիան արգելել է տարբեր երկրներից ֆուտբոլի 2355 ագրեսիվ մարզասերների մուտքը երկիր՝ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության անվտանգության ապահովման շրջանակներում, որը կսկսվի հունիսի 10-ին Ֆրանսիայում: Այս մասին տեղեկացնում է Figaro թերթը:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, քաղաքաբնակներն այս շաբաթ սկսել են բանակցությունները գերմանական ակումբի հետ՝ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի կապակցությամբ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ դորտմունդցիները հարձակվողի համար պահանջել են 75 մլն եվրո: