Og.Մենդելեևի աղյուսակի նոր տարրը կանվանվի հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին

Տեսական և կիրառական քիմիայի միջազգային միությունը (IUPAC) տեղեկացրել է, որ Մենդելեևի քիմիական տարրերի աղյուսակում կարող են հայտնվել չորս նոր տարրեր: Խոսքը քիմիական նոր տարրերի՝ նիհոնիումի (Nh, Nihon)՝ 113-րդ տարր, մոսկովիումի (Mc)՝ 115-րդ տարր, թեննեսինի (Ts)՝ 117-րդ տարր և օգանեսսոնի (Og, oganesson)՝ 118-րդ տարր, մասին է:

118-րդ տարրն իր անվանումն ստացել է հայազգի պրոֆեսոր Յուրի Հովհաննիսյանի պատվին, որը զգալի ավանդ ունի քիմիական տարրերի ուսումնասիրության գործում: Նրա բազմաթիվ ձեռքբերումները ներառում են գերծանր տարրերի բացահայտում ու միջուկային ֆիզրիկայի ոլորտում գերծանր միջուկների ուսումնասիրություններ:
Nihon տարրը ճապոներենից բառացի թարգմանած նշանակում է «Ծագող արևի երկիր»: Տարրը հայտնաբերվել է Ճապոնիայում:

Ts տարրը իր անվանումն ստացել է ի պատիվ Թեննեսի նահանգի, որտեղ գտնվում է 3 խոշոր գիտական հաստատություն, հայտնում է Pure and Applied Chemistry ամսագիրը: Վերը նշված տարրերի անունները վերջնական չեն և կարող են փոփոխության ենթարկվել:

Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը ծնվել է 1933թ. ապրիլի 14-ին Դոնի Ռոստովում: Խորհրդային գիտնականը մասնագիտացած է փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտում, նա ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս է (2003), Ֆլերովի անվան միջուկային ռեակցիայի լաբորատորիայի գիտական ղեկավարը, «Դուբնա» համալսարանի միջուկային ֆիզիկայի բաժնի ղեկավարը, 1969-1970թթ. դարձել է Փարիզի համալսարանի պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի, Ֆրանկֆուրտի, Մեսինայի համալսարանների պատվավոր դոկտոր է։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս