
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ցանկ ներկայացնել

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ՝ՀՀ առողջապահության նախարարությանն ամրակցված 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ վերցվեց և ամրացվեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Կառավարության մեկ այլ նմանատիպ որոշմամբ՝ կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները վերցվեցին և ամրացվեցին կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարեց գործընթացը 10 օրվա ընթացքում ավարտել, ներկայացնել այն բոլոր մեքենաների ցանկը, որոնք պետք է կրճատվեն:
Կառավարության մեկ այլ որոշմամբ ենթակա մարմիններից մեքենաներն ամրացվեցին ՀՀ առողջապահության նախարարությանը: «Սա այն բազմաթիվ դեպքերից է, որ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատաեսչությունները, նախարարությունները: Մենք բացառել ենք այդ դեպքերը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: