
«Բորուսիան» Օբամեյանգի համար «Մանչեսթեր Սիթիից» պահանջում է 75 մլն եվրո

Պեպ Գվարդիոլան, սովորության համաձայն, թուլացնում է դորտմունդցիներին:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, քաղաքաբնակներն այս շաբաթ սկսել են բանակցությունները գերմանական ակումբի հետ՝ հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի կապակցությամբ: Ըստ աղբյուրի տեղեկության՝ դորտմունդցիները հարձակվողի համար պահանջել են 75 մլն եվրո:
Նախորդ շաբաթ «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվեց կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը: Տրանսֆերի արժեքը կազմեց մոտ 26 մլն եվրո:
2015-16թթ. մրցաշրջանում Օբամեյանգը Բունդեսլիգայում անցկացրել է 31 հանդիպում, խփել է 25 գոլ և կատարել է 6 գոլային փոխանցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը