
Բայդենն ու Թուրքիայի վարչապետը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույցի ժամանալ քննարկել են ահաբեկչության դեմ պայքարի հարցեր, հայտնում է Սպիտակ տունը:
Բայդենը քննադատել է վերջին օրերին Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունները: ԱՄՆ փոխնախագահն ու Թուրքիայի վարչապետը խոստացել են շարունակել պայքարը ահաբեկչության դեմ, ասվում է հաղորդագրության մեջ:
Բայդենն ու Յըլդըրըմն իրենց աջակցությունն են հայտնել կիպրական կարգավորման ջանքերին, հայտնել են Սպիտակ տնից: