Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումներ չեն անցկացվի մինչև դեկտեմբերի 31-ը

Տնտեսվարող սուբյեկտների մոտ ստուգումների իրականացման արգելքի ժամկետը կառավարության այսօրվա որոշմամբ երկարաձգվեց: Այս տարվա հուլիսի 1-ի փոխարեն ժամկետը երկարացվեց մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը:

Միաժամանակ նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ մի շարք ոլորտներում՝հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի, կաթնամթերքի, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն: Որոշման նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930