
Հարավային Կորեան ռոբոտներ է մշակում ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի դեպքում օգտագործելու համար

Հարավային Կորեան ռոբոտներ է մշակում, որոնք նախատեսվում է օգտագործել ԿԺԴՀ-ի դեմ պատերազմի դեպքում: Այս մասին հայտնել է Պաշտպանական հետազոտությունների պետական ինստիտուտի աշխատակից Կիմ Դո Չժոնը:
Ինչպես գրում է «Ռյոնհապ» գործակալությունը, Կիմ Դո Չժոնը զեկույց է պատրաստում, որում ասվում է, թե երկրում «ներկայում ռոբոտներ են մշակվում, որոնք նախատեսված են ծանր ռազմական տեխնիկան լեռնային տեղանք փոխադրելու եւ վիրավոր զինվորներին փրկելու համար»:
Այդ մշակումներն իրականացվում են «Կրեատիվ պաշտպանության» քաղաքականությանը համապատասխան, որը Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վարում է նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ: Ընդ որում ռոբոտատեխնիկային կենտրոնական տեղ է հատկացվում Հարավային Կորեայի կառավարության պաշտպանական նախաձեռնության մեջ:
Ինչպես նշել է Կիմ Դո Չժոնը, զինվորականների կողմից ռոբոտների օգտագործումը թույլ կտա դիմակայել ԿԺԴՀ-ի սպառնալիքին, որը, նրանց կարծիքով, տեխնոլոգիաների զարգացման անհամեմատ ավելի ցածր մակարդակ ունի:
Զեկույցում, որը հրապարակվելու է այս շաբաթ, ասվում է նաեւ, որ առաջնագծում Հարավային Կորեայի զինվորականներն արդեն մանրակերտ ռոբոտներ են փորձարկել պայթուցիկ սարքերի հայտնաբերման ու վնասազերծման համար, ինչպես նաեւ հետախուզության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: