
Ինչ է սպասվում Սամվել Բաբայանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ լուրերի` ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի պարտքատերերի «ցուցակ» է կազմվել, որոնք պետք է առաջիկայում հրապարակային հանդես գան եւ իրենց գումարները ետ պահանջելու հրապարակային գործընթաց սկսեն: ՀՀ իշխանությունները համոզված են, որ երբ այդ պարտքերի խնդիրն առաջ գա, եթե անգամ Սամվել Բաբայանը ստիպված Հայաստանից կրկին չհեռանա էլ, ապա առնվազն պարտադրված կլինի հրապարակային դաշտից հեռանալ: Նշենք, որ Սամվել Բաբայանը ներկայումս գտնվում է Արցախում, եւ նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: