Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ապակայունացնել Եվրասիայի կեսը:
Երկրապահը դարձյալ առաջնագծում է. Մանրամասները՝ ԵԿՄ տեսանյութում:
Հունիսի 11-ին շրջանների զգալի մասում, հունիսի 12-ին Վայոց ձորում և Սյունիքում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպման փաստը:
«Կարծում եմ՝ իշխանության դիրքից է կախված՝ որ իշխանությունն ինչ կերպ ու ինչ չափով է փորձում ճնշումներ գործադրել»,- Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված բաց նամակի մասին ասում է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում: Այդ ուղղությամբ աշխատանք տարվում է: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ոստիկանության էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևանի Մուրացանի փողոցի 142 տան բնակչուհի, 1992 թվականին ծնված Քրիստինե Վահանի Հարությունյանը, ով հունիսի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, դուրս է եկել Երևանի «Թոխմախ» կոչվող զբոսայգուց և մինչ օրս նրա գտնվելու վայրն անհայտ է։
168.am-ը հարցի առնչությամբ պարզաբանումներ ստացավ ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայից: Զախարովան ասաց, որ ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակվել էր սխալ ձևակերպմամբ հաղորդագրություն, որն իրենք հստակեցրել են:
Գերմանիան ոչ առաջինն է, ով անում է այդ քայլը, ոչ էլ վերջինը կլինի: Եվրոպայում Գերմանիան հետևեց Ավստրիայի, Ֆրանսիայի, Շվեդիայի և մի շարք այլ պետությունների օրինակին, որոնք նախորդ տարիներին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:
ԴԱԻՇ-ի պարագլուխ Աբու Բաքր Ալ-Բաղդադին ու խմբավորման մի շարք անդամներ վիրավորվել են իրաքա-սիրիական սահմանին ավիահարվածի հետևանքով, հայտնում են արաբական լրատվամիջոցները:
Նրա խոսքով՝ իրենք դեմ չեն, որ բյուջեի ծախսերն ավելացել են նախատեսվածից, բայց իրենց դա հասկանալի կլիներ, եթե այդ ավելացումները կատարվեին տնտեսության աշխուժացման նպատակով: Լ. Զուրաբյանի խոսքով՝ դրանք կառավարական ծախսեր են, որոնցից ոչ մի օգուտ տնտեսությանը չի լինում. «Դրանք այն ծախսերն են, որոնք ես կոչեցի բազեաբուծական, ու ոչ ոք չհարցրեց՝ ինչո՞ւ այդպես կոչեցի, որովհետև բոլորը հասկացան, որ դրանով «բազեներին» են կերակրում»:
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի կինը`Արիանե Կաոիլին երեկ շտապ օգնության մեքենայով տեղափոխվել «Վլադիմիր Ավագյանի անվան» բժշկական կենտրոն:
Հայաստանի Հանրապետության Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջան հայրենադարձվեց քաղաքացիական անձը՝ կինը, որը 2016թ․ հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում։ Գործողությունը տեղի ունեցավ հայկական Իջևան և ադրբեջանական Ղազախ քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։ Այս մասին տեղեկացնում են Կարմիր Խաչի գրասենյակից:
2016թ. հունիսի 10-ին` ժամը 00:10-ի սահմաններում, «Աղստև» գետը վարարելով քանդել է «Քարևարդ» ՍՊԸ-ի կողմից գետի վրա կառուցված ՀԷԿ-ի ամբարտակի պատնեշը և քշել տարել այդ պահին ամբարտակի պատնեշի վրա աշխատանքներ կատարող, նույն ՀԷԿ-ի բանվոր Վարուժան Ֆրունզեի Գաբրիելյանին։
ԲՀԿ-ն ակտիվ մասնակցելու է աշնանը սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հատկապես՝ Վանաձորում և Գյումրիում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հունիսի 10-ին, ժամը 09.30-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում քամուց վնասվել են տանիքներ և էլ. սյուներ:
Հայաստանն ու ԼՂՀ-ն իրենց առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները պետք է լուծեն սեփական ուժերով՝ հաշվի առնելով, որ ռազմավարական առումով տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, նաև՝ ողջ աշխարհում չունեն գործընկեր: Միաժամանակ, մշտապես փոփոխվող աշխարհում ստեղծվում են նպաստավոր իրավիճակներ, որոնք պետք է օգտագործել խելամիտ դիվանագիտությամբ:
ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու 2015 թվականի բյուջեի կատարողականին, քանի որ կարծում է՝ «անընկալելի» էր ներկայացված: Այս մասին այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ավստրալական Խաղաղության ինստիտուտը (Institute for Economics and Peace) դասակարգել է աշխարհի 162 երկրները՝ ըստ անվտանգության ցուցանիշի:
«Եթե ցանկանում եք՝ Հայաստանում գիտությունը զարգանա, գիտությունն ու տնտեսությունն իրար հետ կապվեն, ոչ թե մենք արտադրենք գիտության թեկնածուներ, այլ նաև դոկտորներ, ու դրա հետ միասին՝ իրենց գյուտը կյանքի կոչվի, որ դառնա արտադրության մաս, մենք պետք է կարողանանք այդ գյուտերը ներգրավել տնտեսության մեջ: Թե որ ոլորտից կլինի, դա այլ խնդիր է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
Մենաշնորհների դեմ պայքարը վարչապետի հայտարարությամբ չի սկսվել: Այսօր Ազգային ժողովում բրիֆինգների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ըստ որի՝ այս պայքարի սկիզբը դրել են երեք փաստաթղթեր:
Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը տեղեկացրել է, որ ապրիլին և մայիսին «Հայաստան Արցախ» հիմնադրամի տեղ հասցրած օժանդակությունը ներառում է անհրաժեշտ դեղորայք` քաղցկեղի, սրտի, աղիքային և մտավոր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղեր և բժշկական պարագաներ` պատերազմի պատճառով ստացված վերքերի բուժման համար:
Կապված անտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի հետ՝ Գերմանիայի Բունդեսվերը հայտարարել է բազմամիլիարդանոց ներդրումների անհրաժեշտության մասին, գրում է DW-ն:
Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամրապնդել է հետաքրքրությունը Հայաստանի հավաքականի և Դորտմունտի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերով և արդեն դիմել է գերմանական թիմին ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով:
4 ահաբեկիչներ, որոնք առնչություն են ունեցել Ղազախստանի Ակտոբե քաղաքում զենքի խանութի ու զորամասի վրա հարձակումներին, ոչնչացվել են քաղաքում անցկացված հատուկ օպերացիայի ժամանակ:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Արցախում տեղի ունեցած դեպքն ամբողջովին կհաղթահարվի, երբ ամբողջ քննությունը թափանցիկ ներկայացվի, դատաքննությունը թափանցիկ տեղի ունենա, և բոլոր մեղավորներն իրենց պատիժը կրեն. «Եթե մեղավորներն իսկապես պատժվեն, ապա կհամարենք, որ Արցախում մեկ քայլով առաջ ենք գնացել դեպի ժողովրդավարություն: Մամուլը պետք է պահանջատիրական լինի, որ տեղեկություններ տրամադրեն, թե ինչ գործողություններ են եղել, և իշխանությունները հասկանան, որ հետևում են, իրենց շնչին կանգնած են, ու իրավունք չունեն այս գործին մատների արանքով նայել»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ուրախ է, որ այս շաբաթ ԱԺ քառօրյայի ընթացքում «լրագրողները վնասվածքներ չեն ստացել»: Այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ քաղաքական ուժերը վնասվածքներ ստացե՞լ են այս քառօրյայի ընթացքում:
Ժամը 22:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-ամյա Սերգեյ Հայրապետյանը Շիրակի փողոցի թիվ 68 շենքի դիմաց իր վարած BMW մակնիշի 34 PP 176 համարանիշի ավտոմքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի փողցի 72 շենքի բնակիչ, 47-ամյա Նաիրա Դավթյանին:
Իշխանական մեր աղբյուրների պնդմամբ, երկար որոնումներից հետո Գյումրու քաղաքապետի թեկնածության հարցում կանգ են առել ոչ թե ՀՀԿ տեղական կառույցի պատասխանատու, մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանի վրա, այլ գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի, որը կառաջադրվի ՀՀԿ ցուցակով։