Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը նման հարցազրույցների միջոցով առաջին հերթին նպատակ ունի քողարկել ադրբեջանական իշխանությունների կողմից այս տարվա ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ ձախողված ռազմական ագրեսիան: Այս մասին հայտարարել է է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը` մեկնաբանելով ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանի մեկնաբանությունները, որոնցով Փոլադ Բյուլ-բյուլ օղլին կրկին բ արձրաձայնել է ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերի մասին և հանդես եկել պատերազմի վերսկսկման սպառնալիքներով:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների` հոգեհանգստի արարողության ժամանակ Էրդողանին հրել են հետին շարքեր, իսկ Մոհամեդ Ալիի ընտանիքից ոչ մեկը չի մոտեցել բերած նվերները ստանալու համար եւ Էրդողանը ստիպված 15 րոպե սպասել է դրա համար:
Խնդիրը ոչ այնքան՝ տրամադրվող օգնության չափն է (թեև Հայաստանի տնտեսության` օր օրի վատթարացող իրավիճակում յուրաքանչյուր ավել դոլարը մեծ նշանակություն ունի), այլ՝ այդ աջակցության` հայտարարվող նպատակը, «փիլիսոփայությունը», եթե կարելի է այդպես ասել:
ՀՀ բանկային համակարգի ժամկետանց վարկերը 2016 թվականի ապրիլին շարունակել են աճել և հասել են ռեկորդային ցուցանիշի` 46 մլրդ 379 մլն դրամի։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` նախորդ ամսվա` մարտի համեմատ, ժամկետանց վարկերի ծավալն աճել է 892 մլն դրամով կամ 2%-ով, հունվարի համեմատ` շուրջ 6.5 մլրդ դրամով կամ 16.2%-ով։
Հայաստանի տարբեր մարզերից եկած վարպետներն ու շինարարները անում են հնարավոր ամեն ինչ՝ աշխատանքները ժամանակին ավարտելու համար:
Հունիսի 11-ին, ժամը 13.12-ին տեղեկատվություն է ստացվել, որ Նոր գյուղ-Արամուս-Մայակովսկի ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է վառելիքի արտահոսք:
Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, ամենայն հավանականությամբ, այլևս մասնակցություն չի ունենա Կոպա Ամերիկայի խաղերում:
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Մալխասյանն իր դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
«Այս ընթացքում նույնիսկ Սիրիայից Հայաստան եկած այն մարդկանց մոտ, ովքեր մինչ այդ չեն ունեցել այս խնդիրը, արդեն նկատվում է դա, դրա համար խորհուրդ եմ տալի շատ օգտագործել յոդացված աղ: Շատ լուրջ են նաև լեղապարկային հիվանդությունները»,- հավելեց Ջանի Հադաթը՝ փաստելով, որ ցանկացած վիրահատություն կատարվում է փոքր բացվածքով, ինչը հնարավորություն է տալիս հիվանդին հենց նույն կամ հաջորդ օրն արդեն դուրս գրվել հիվանդանոցից:
Այսօր Երևանի ժամանակով 17:00-ին տեղի կունենա Եվրո-2016-ի երկրորդ՝ Ալբանիա-Շվեյցարիա խաղը: Այս թիմերը Ֆրանսիայի և Ռումինիայի հետ ընդգրկված են A խմբում:
Միացյալ Նահանգները կօգնի Հայաստանին բարելավել տնեսական իրավիճակը եւ ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ: Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան: Խոսելով Կոնգրեսում անցնող լսումների ընթացքում՝ Մելիան ներկայացրել է 2017-ի ընթացքում տարածաշրջանի երկրներին ուղղվող ամերիկյան օգնության առաջնահերթությունները.
Ամերիկայի գավաթի խմբային փուլի 2-րդ տուրում ԱՄՆ-ն հաղթեց Կոստա Ռիկային (4:0), Բրազիլիան 7 գնդակ խփեց Հայիթիին (7:1), իսկ Արգենտինան ջախջախեց Պանամային (5:0):
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ Սիրիան այս պահին թևակոխել է ռազմական գործողությունների հաջորդ փուլ. «Ակտիվ և արդյունավետ գործողություններ են նկատվում հատկապես «Իսլամական պետության» դիրքերի դեմ ուղղված: Այս պահին «Իսլամական պետությանն» արդյունավետ հարված հասցնելու համար ռազմական գործողությունները պետք է սկսել հենց Սիրիայի հյուսիսային հատվածներից»:
Առաջին պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, երկրորդ պայթյունն իրականացվել է` գործի դրվելով պայթուցիկ սարք: Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն` երկու պայթյունների հետևանքով զոհվել է 9 մարդ, 16-ը վիրավորվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել խորհրդի հերթական հավաքն անցկացնելու նպատակով:
Իրավիճակն Աֆղանստանում զգալի վատթարացել է վերջին ամիսների ընթացքում: «Թալիբան» ծայրահեղական շարժումը, որ ավելի վաղ գրավել էր երկրի գյուղական շրջանները, հարձակումներ է իրականացրել նաև խոշոր քաղաքների վրա: Բացի այդ՝ տարածաշրջանում աճել է «Իսլամական պետության» ազդեցությունը:
Նման հայտարարությունը նորմալ, անգամ ողջունելի կլիներ, եթե Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, ընդհանրապես Հայաստանը` որպես պետություն, համարձակություն ունենար վարելու այնպիսի քաղաքականություն, որն անհրաժեշտության դեպքում իրերը կանվաներ իրենց անուններով, այդ թվում՝ ռուս պաշտոնյաներին ցույց տալով իրենց տեղը:
Լոնդոնյան «Արսենալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվիե Ժիրուն Եվրոպայի առաջնության Ռումինիայի հետ մեկնարկային խաղում բացեց հաշիվը:
Վիկտոր Կոշոյին՝ Եվրո-2016-ի Ֆրանսիա-Ռումինիա մեկնարկային խաղի գլխավոր մրցավարը, նշանակեց մրցաշարի առաջին 11-մետրանոցը տանտերերի դարպասին: Հունգարացի մրցավարը հանդիպման 64-րդ րոպեին նշանակեց 11-մետրանոց՝ Պատրիս Էվրայի կողմից Ռումինիայի հավաքականի կիսապաշտպան Նոկոլայե Ստանչուի նկատմամբ թույլ տված խախտման համար:
«Իշխանություններն իրենց վերարտադրության խնդիրը լուծելու համար դիմել են տարբեր միջոցների, որոնց մեջ եղել է նաև՝ մեր երկիրը մաս առ մաս վաճառելը: Այս տարիների ընթացքում բոլորս ականատես ենք եղել, թե ինչպես են այդ մարդիկ՝ արտաքին գործոնն օգտագործելով, մեր երկիրը մաս-մաս վաճառելով, պահել իրենց իշխանությունը: Այլևս բան չի մնացել վաճառելու, հերթը հասել է Արցախին: Այն, ինչ ասում եմ, ասում եմ ամենայն պատասխանատվությամբ և ցավով»:
Սպեկուլյանտները Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառում են 4 անգամ ավելի թանկ գնով: Այս մասին TASS-ի լրագրողը հաղորդում է իրադարձությունների վայրից:
Սիրիացի զինվորականները Ռաքքա նահանգի հարավ-արևմուտքում հակահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մահապարտներին:
Հունիսի 12-ին‵ Վայոց Ձորում և Սյունիքում, հունիսի 16-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դմիտրի Պայեն ճանաչվեց Եվրո-2016-ի Ֆրանսիա-Ռումինիա մեկնարկային խաղի (2:1) լավագույն ֆուտբոլիստ:
«Սահմանված է, որ Երևանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ ու նրանց կրճատումը չի մտնում իր լիազորությունների մեջ: Երևանի քաղաքապետի տեղակալների լինելը տեղական ինքնակառավարման օրենքով է հաստատվում ու քաղաքապետի լիազորությունների մեջ չէ նրանց կրճատումը, օրենքով պարտադիր է, որ Երևանի քաղաքապետն ունենա 4 տեղակալ»,- ասաց նա:
Եվրոպայի առաջնության խմբային փուլի Անգլիա-Ռուսաստան հանդիպումից առաջ անգլիացի ֆանատները Մարսելում անկարգությունների մասնակից են դարձել: Անգլիացիների, ոստիկանության և տեղի հիմնականում արաբական ծագմամբ երկրպագուների միջև բախումները շարունակվել են երեկվանից մինչ ուշ գիշեր: Ինչպես հաղորդում է «Սպորտ-Էքսպրես»-ը, ոստիկանությունը բազմիցս դիմել է արցունքաբեր գազի օգտագործմանը: Ռուս երկրպագուներն անկարգություններին ակտիվորեն չեն մասնակցել, սակայն մի քանի անգամ գտնվել են իրադարձությունների կիզակետում: […]
«Որո՞նք էին այն երաշխիքները, որ Ռուսաստանում Սամվել Բաբայանին որևէ վտանգ չէր սպառնում՝ շատ լավ հասկանալով, թե Ադրբեջանն ինչպիսի հնարավորություններ ունի Ռուսաստանում: Վերջապես բոլորս գիտենք, որ այդ մարդը պետական բարձր պաշտոններ զբաղեցնելով՝ տիրապետում էր նաև պետական գաղտնիքների, ինչպե՞ս կարելի էր թույլ տալ, որ նա պարտադրված բացակայի Հայաստանից: Ի՞նչ խնդիր էլ որ լիներ, կարծում եմ, հնարավոր էր լուծում գտնել, որ այդ բացակայությունը չլիներ: Իմ կարծիքով՝ Սամվել Բաբայանը երբեք չպետք է բացակայի Հայաստանից. Հայաստան ասելով՝ նկատի ունեմ Արցախը»:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցնում է, որ փոխնախարարների կրճատումը նախարարության աշխատանքների վրա չի ազդի:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Բունդեսթագի թուրքական ծագմամբ պատգամավորներին զերծ մնալ Թուրքիա այցելությունից: Այդ մասին գրել է Der Spiegel օրաթերթը` վկայակոչելով կառավարությունում իր աղբյուրները:
Դամասկոսի շիիթական Սեիդա Զեյնաբ թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Այդ մասին Sputnik գործակալությանը տեղեկացրել է քաղաքի անվտանգության ծառայությունը: