ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցելուց հետո էլ է «վնասվածքներ ստանում»

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ուրախ է, որ այս շաբաթ ԱԺ քառօրյայի ընթացքում «լրագրողները վնասվածքներ չեն ստացել»: Այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ քաղաքական ուժերը վնասվածքներ ստացե՞լ են այս քառօրյայի ընթացքում:

Ի պատասխան՝ Ա. Վարդանյանն ասաց, որ քաղաքական ուժերը վնասվածքներ ամեն օր են ստանում՝ իրենց ամենօրյա գործի մեջ. «Եթե նկատել եք, վերջին շրջանում արդեն իսկ քաղաքական ոլորտը մի փոքր ավելի լարված է դարձել, որոշ քաղաքական ուժեր գրեթե ամենօրյա նախընտրական պայքարի մեջ են՝ արդեն երկու տարի առաջ: Գրեթե ամեն օր քաղաքական ուժերը վնասվածքներ են ստանում, և դա հանրության արձագանքն է»:

Հարցին՝ ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության պայմաններում է՞լ է ՀՅԴ-ն վնասվածքներ ստացել, Ա. Վարդանյանը պատասխանեց, որ ստացել են, բայց դա կապ չունի համաձայնագրի հետ, քանի որ, նրա խոսքով, քաղաքական ուժերն ամեն օր են վնասվածք ստանում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930