 
                        «Ռուսաստանը կարող է ապակայունացնել Եվրասիայի կեսը». Վրաստանի նախագահ
 
                                    Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է ապակայունացնել Եվրասիայի կեսը:
«Ռուսաստանը պատրաստ է ապակայունացնել Եվրասիա մայրցամաքի կեսը, եթե դա նրան անհրաժեշտ լինի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին EUobserver պարբերականին տված հարցարզույցում:
Նա հավելել է, որ Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ակտիվացնել հարևան երկրներում ցանկացած սառեցված հակամարտություն, որպեսզի իր ազդեցությունը պահպանի տարածաշրջանում:
Քաղաքական գործիչը նշել է, որ պետք չէ գուշակել, թե որտեղ կառաջանա նոր խնդիրը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        