Բաժիններ՝

Գերմանիան վերազինվում է. Բունդեսվերը հայտարարել է բազմամիլիարդանոց ներդրումների անհրաժեշտության մասին

Կապված անտանգության ոլորտում փոփոխված իրավիճակի հետ՝ Գերմանիայի Բունդեսվերը հայտարարել է բազմամիլիարդանոց ներդրումների անհրաժեշտության մասին, գրում է DW-ն:

Գումարներն առաջարկվում է ներդնել Leguan տեսակի 31 տանկային համակարգերի, ժամանակակից ռադիոսարքավորումների, ինչպես նաև ականազերծման սարքերի վրա:

«Այն, ինչ մեզ ներկայում անհանգստացնում է, հեռահաղորդակցության հարցն է»,- հայտարարել է Գերմանիայի բանակի գլխավոր տեսուչ Յորգ Ֆոլմերը:
Նրա խոսքով՝ համապատասխան հավանությունն արդեն ստացվել է երկրի պաշտպանության նախարարությունից, ներկայում սպասվում է դրա ֆինանսավորման ու իրականացման պլանավորումը:

Նրա խոսքով՝ խնդիրների թվում, որոնք ծառացած են Բունդեսվեր առաջ, Լիտվա 600 հոգանոց զորախումբ ուղարկելն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս