ԲՀԿ-ն Գյումրիի ընտրություններին կպաշտպանի՞ Սամվել Բալասանյանի թեկնածությունը

ԲՀԿ-ն ակտիվ մասնակցելու է աշնանը սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հատկապես՝ Վանաձորում և Գյումրիում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է ԲՀԿ-ն Գյումրիում սատարի Սամվել Բալասանյանի թեկնածությունը, Մ. Մելքումյանը պատասխանեց, որ թեկնածուներից որևէ մեկին պաշտպանելու հարցում դեռևս վերջնական որոշում չունեն. «Մենք ունենք հզոր կառույց Գյումրիում: ԲՀԿ-ն Գյումրիի բոլոր ընտրատարածքներում էլ ունի համապատասխան կառույցներ, բայց դեռ վաղ է ասել՝ ում կպաշտպանենք»:

Լրագրողների մեկը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է՝ Միքայել Մելքումյանն իր ծառայություններն առաջարկի իշխանություններին, պատգամավորն այսպես արձագանքեց. «Ես իմ ծառայությունները որևէ մեկին չեմ առաջարկում, ես իմ կուսակցությանն եմ ծառայում, ես ինձ տեսնում եմ քաղաքականության և գիտության մեջ»:

Անի Քեշիշյան

 

Տեսանյութեր

Լրահոս