ԵԱՀԿ Մինսկի խումբը հաստատել է հունիսի վերջին ԼՂ հարցով հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հաստատել է հունիսի վերջին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով հանդիպման փաստը:

«Թեև մենք այս պահին տվյալներ չունենք հանդիպման մանրամասների մասին, սակայն կարող ենք հաստատել, որ հանդիպումը կայանալու է հունիսի վերջին»,-Trend գործակալությանն ասել է Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի համանախագահը հույս է հայտնել, որ կողմերը կշարունակեն քննարկել պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել մայիսին Վիեննայում:
Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում ապրիլյան սրացումներից հետո առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը:

Հանդիպումն ընթացել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների մասնակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930