Հ.Բագրատյանն անդրադարձավ նաև սեփականաշնորհման գործընթացին ու նշեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ձեռնարկությունների պարտքը մտցնում էր արժեքի մեջ, որ բարձր թիվ ցույց տա, իսկ իր ժամանակ անվճար են տվել հողը, և դրա արդյունքը, ոլորտի աճն այսօր երևում է: Հ.Բագրատյանի խոսքով` 90-ականներին սեփականաշնորհվել են նաև խանութները, և այդ ամենի արդյունքում՝ 107 մլրդ դրամի պարտք է փակվել:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպեց Իրանի փոխնախագահ, Միջուկային էներգետիկայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիին:
Ֆրանսիայում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն աննախադեպ մարզական միջոցառում կդառնա անվտանգության միջոցների ձեռնարկման տեսակետից: Այս մասին հայտնել է հանրապետության քաղաքների, սպորտի եւ երիտասարդության գործերի նախարար Պատրիկ Կանները:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծում է, որ կինը, ով չի ցանկանում մայրանալ, լիարժեք կին չէ: Այս մասին նա հայտարարել է Ստամբուլում «Կանայք և ժողովրդավարությունը» ասոցիացիայի նոր շենքի բացման արարողության ժամանակ, հայտնում է BBC-ն:
Հունիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գծով գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին:
Հունիսի 7-ին, հունիսի 10-ին շրջանների մեծ մասում, հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Մեծարգո տիկին Աճեմյան, մեծարգո պարոն Խաչատրյան, մեծարգո պարոն Ալեքսանյան, մեծարգո պարոն Մելքումյան, մեծարգո պարոն Խաչատրյան, մեծարգո պարոն Ջհանգիրյան, մեծարգո պարոն Արզումանյան, մեծարգո տիկին Սարգսյան, մեծարգո տիկին Փոստանջյան, մեծարգո պարոն Նահապետյան, մեծարգո պարոն Փաշինյան, մեծարգո պարոն Մկրտչյան և մեծարգո նախագահող և մեծարգո պարոն Մելիքյան… քիչ էիք, ասեցի` անուն առ անուն դիմեմ: Ճիշտ էր, էլի, ճիշտ որոշում էր»:
«Մենք նախ՝ պետք է հասկանանք, որ համաձայնագիրը ենթադրում է ընդհանուր տարածաշրջանային խնդրի լուծում, իսկ մենք միայն մեկ սահմանով խնդիր չունենք, ունենք Ադրբեջանի հետ շատ ակտիվ պատերազմական իրավիճակ, բայց կա նաև Թուրքիան, որը մեր քթի տակ դասավորվում է ու սպառնալիք է մեզ ներկայացնում: Մենք ի՞նչ անենք, այդ եղածն էլ զրոյացնե՞նք, ու պատերազական իրավիճակում ավելի լավ լուծո՞ւմ ենք ունենալու»:
Հունիսի 6-ին, ժամը 14.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (34 տարեկան կին) փակվել է ներսում և կտրող գործիքով սպառնում է վնասել իրեն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
Անտառային հրդեհներն են մոլեգնում Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Հնարավոր ոչնչացման գոտում են 3 հազար տներ, այդ թվում՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կալվածքը:
Հունիսի 8-ից 10-ը Նյու Յորքում կկայանա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված հանդիպումը:
«Արմեն Գևորգյանն ունի բավականաչափ փորձ, որպեսզի կարողանա հավուր պատշաճի կատարել ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի դժվարին պարտականությունները: Կայացած գործիչ է: Նրան ես ճանաչում եմ համատեղ աշխատանքից՝ գրեթե 20 տարի և այս 20 տարիների ընթացքում չեմ հիշում մի դեպք, երբ նա դժվարանար իր պարտականությունները կատարել»:
Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը խոստովանել է, որ Ռուսաստանը չի կարող տիեզերքում գերազանցել ԱՄՆ-ին, հայտնում է Interfax-ը:
Տեղի ակտիվիստ Աբդուլա ալ Մալայի խոսքով՝ կանանց հրապարակավ այրել են երկաթե վանդակներում այն բանի համար, որ նրանք հրաժարվել են սեռական հարաբերություններ ունենալ ԻՊ-ի զինյալների հետ: «Հարյուրավոր մարդիկ կանգնել եւ դիտում էին նրանց մահապատիժը,-պատմել է ալ Մալան:-Նրանց հաշվեհարդարից փրկելու ոչ մի հնարավորություն չկար»:
Իրականում բացարձակապես Հայաստանի շահերից չի բխում նման Համաձայնագրի վավերացումը` առավել ևս ապրիլյան քառօրյա պատերազմի դասերի համատեքստում: Սակայն, հաշվի առնելով գործընթացի` այլևս վերջին հանգրվանին հասած լինելու հանգամանքը, ինչպես նաև Հայաստանի քաղաքական դասի վրա Ռուսաստանի ազդեցության ահռելի չափը` Համաձայնագրին կից վերապահումն առնվազն հրամայական է: Այդ խնդիրը լուծելու համար, թերևս, Համաձայնագրի քննարկման և/կամ վավերացման գործընթացի հետաձգումն անհրաժեշտ է…
«Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է ՀՀ կառավարության ղեկավարը:
Առողջական վիճակը միջին ծանրության է: 1978 թվականի ծնված Ա.Գ.-ն., ձախ բազկի վիրաբուժական վզիկի կոտրվածք, աջից եռապճեղ կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ ախտորոշումներով: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի՝ վերջերս կատարած եվրոպական շրջագայության ընթացքում իրանական ընկերությունները պայմանավորվածություն են ձեռք բերել 3 միլիարդ դոլար արժողությամբ գործարքների շուրջ, գրում է իրանական Donya-e-Eqtesad թերթը:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դատապարտում է այսօր առավոտյան Արցախի ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի վրա կատարված հարձակումը:
Ոստիկանության Վարդենիսի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունիսի 5-ին, ժամը 18.10-ին, Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 16 շենքի բակից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Արթուր Ն.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում Արսեն Խանամիրյանի սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել տաքսի ծառայության նախկին աշխատակից Վ.Վերանյանին:
Նա նշեց, որ, թեև երկրի ընտրությունն իրենը չի եղել, բայց ինքը Քուվեյթի մասին բավականաչափ բան գիտի, եղել է այնտեղ. «Բարեկամական երկիր է մեզ, իսլամական է, բայց Հայաստանի հետ սերտ կապերի մեջ է»:
Բելգիայի արքայադուստր Աստրիդը՝ Բելգիայի թագավոր Ֆիլիպի հարազատ քույրը, թալանվել է, հայտնում է Figaro թերթը:
Իրականությանն ավելի մոտ կարող է լինել տարբերակը, որ այդ լարումը ձեռնտու է այն ուժերին, անձանց կամ անձին, ովքեր ապրիլյան պատերազմը ցանկանում են օգտագործել ոչ այնքան՝ Լեռնային Ղարաբաղում, որքան՝ Ղարաբաղի միջոցով կամ, ինչպես ասում են, «չերեզ Ղարաբաղ» Հայաստանում ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար:
«Դժբախտաբար, լավ ճանաչելով այդ անձնավորությանը, այդ մարդում նման պահելաձևը մի օր պետք է հանգեցներ նման երևույթների, որովհետև նա անընդհատ սադրանքների է ենթարկում հասարակությանը, իր գործընկերներին, վիրավորում է մարդկանց»:
Ադրբեջանի իշխանություններն իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին թույլատրել են ժամանակավորապես հեռանալ երկրից՝ մասնակցելու Ստրասբուրգում կայանալիք միջազգային համաժողովին, հայտնում է contact.az-ը:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ անընդհատ կառավարությունից լսում ենք, որ պետք է կոռուպցայի դեմ պայքարի, սակայն այս օրինագիծը երկրորդ հարթություն է նախատեսում և պետության համար ուրիշ կարգ է սահմանվում, որը բերելու է միլիոնավոր, միլիարդավոր դրամի չարաշահումների:
ԱՄՆ-ի ազգային հանրային ռադիոյի (NPR) լրագրող Դևիդ Ջիլկին սպանվել է կիրակի օրը Աֆղանստանի Գիլմենդ նահանգում: