Բաժիններ՝

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 7-ին, հունիսի 10-ին շրջանների մեծ մասում, հունիսի 11-ին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

06_06 ARM

Երևանում՝

Հունիսի 7-ին, հունիսի 10-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, հունիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հունիսի 11-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ:

ARM 06_06

Երևանի հունիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 35.60C (1966 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.00C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.00C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս