Մեկնարկել է Ադրբեջանի նախագահի աշխատանքային այցը Գերմանիա: Այս մասին հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ալիևի պաշտոնական կայքին:
Դիտարկմանը, թե Արցախում ընդդիմադիրները ստորագրահավաք են սկսել Սամվել Բաբայանին ԼՂՀ ՊԲ հրամանատար նշանակելու պահանջով, Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ ստորագրահավաքներով և հավաքներով բանակի ճակատագիր չեն որոշում, նման տիպի հավաքներով պաշտոնների չեն նշանակում:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում օպտիմալացման աշխատանքները «լավ» փուլում են: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նախարար Արմեն Երիցյանը՝ չհստակեցնելով՝ կոնկրետ ինչի մասին է խոսքը:
Ստամբուլում ու Անկարայում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ կանանց անլիարժեքության մասին հայտարարություններից հետո: Այս մասին հայտնում է EFE գործակալությունը:
«Թեպետ պայմանավորվածությունից հետո շփման գծում արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, եւ տիրում է հարաբերական անդորր, բայց իրականում 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրը պետք է կայուն մնա, եւ միաժամանակ, առանց հետաձգելու պետք է վերսկսվեն քաղաքական բանակցությունները խնդրի կարգավորման շուրջ»,- ասաց Գերմանիայի դեսպանը:
Այսօր` հունիսի 6-ին, ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Արցախի ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը Ստեփանակերտում ենթարկվել է բռնության: Հայտնում ենք, որ այս պահի դրությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փաստի առթիվ որևէ դիմում չի ստացվել:
«Դատապարտում եմ ցանկացած տիպի բռնություն. այստեղ կապ չունի՝ դու արցախցի ես թե որտեղացի»,- այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին:
Թե ինչո՞ւ է երկարաձգվում թոշակի անցնելու տարիքը, ըստ ԱԱԾ պետի տեղակալի՝ կա կադրերի բավականին մեծ պոտենցիալ. «Մենք ոչ թե փոխարինող չունենք, այլ ուզում ենք ավելի արդյունավետ օգտագործենք փորձառու կադրերի փորձը»: «Եզակի մարդկանց մասին է խոսքը, անգամ ոչ թե իրենք են ուզում, այլ մենք ենք խնդրում, որ մնան ծառայության»,- հավելեց ԱԱԾ պետի տեղակալը:
Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո մահվան սպառնալիքներ ստացած բանաձեւի նախաձեռնողներից, Կանաչների խմբակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը պատասխանել է իր հասցեին ծանր քննադատություն հնչեցրած Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին:
«Կարծում եմ՝ սոցիալական մեդիայի հետ աշխատանքի ոլորտում խնդիր ունեն բոլորը՝ սկսած պետական կառույցներից: Ես կարող եմ շատ երկար խոսել այն մասին, թե ՊՆ-ն ու ՊԲ-ն ինչ սխալներ են կատարում սոցցանցերից օգտվելիս: Այստեղ կարևորը տենդենցն է, այսինքն՝ ձգտում կա՞ ավելի կրթված լինել, թե՞ ոչ: Կրկնում եմ, եթե խնդիրը տանում ենք իրավական դաշտ, բայց ենք թողնում հնարավորությունը՝ ավելի կիրթ հասարակություն ունենալու, ապա ավելի շատ փորձում ենք կոշտ մեխանիզմներ կիրառել, որոնք չեն աշխատում»:
Հունիսի 4-ին Վիլնյուսում տեղի է ունեցել Եվրոպայի Լիբերալների և Դեմոկրատների Միություն կուսակցության (ALDE) խորհրդի նիստը, որին մասնակցել է ALDE-ի անդամ Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը:
Կարելի է ասել, որ Ադրբեջանն ու Վրաստանը իրականացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագծի իրենց պարտավորությունները:
ԱՄՀ և ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբում ընդգրկված են 15 երկրներ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:
Հունիսի 5-ին ժամը 23-ի սահմաններում «Գյումրի» ԲԿ է ընդունվել վրաերթի ենթարկված կին` 1978 թ-ին ծնված, Գյումրու «Բուսաբանական այգու» բնակիչ Սեդա Թ-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով և տրավմատիկ շոգով: Ներկա պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոչ միայն ազգային անվտանգության ոլոտում, այլև բազմաթիվ կարևորագույն ռազմավարական ոլորտներում ունենք մասնագետների պակաս: Ըստ նրա` գիտնականներ պետք է լինեն, բայց ինչո՞ւ դա պետք է լինի բանակ չգնալու հաշվին.
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հունիսի 6-ին կազմել 478.30 դրամ: Այն նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Միջնաժամկետ կտրվածքով բանաձեւը նպատակ է հետապնդում նաեւ թարմացնելու այն քայլերը, որոնք հաջողությամբ արվել էին 2009 թվականին՝ ի նպաստ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության վերսկսմանը:
ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու գործով իրականացվում է հետաքննություն: Այս մասին տեղեկացրեց ԼՂՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Ֆելիքս Հարությունյանը:
Սիրիայում վերջերս ընտրված Ժողովրդական խորհրդի (երկրի խորհրդարանի) նախագահ է դարձել Խադիա Խալֆ Աբասը, որը դարձել է երկրի պատմության ﬔջ նման պաշտոն զբաղեցրած առաջին կինը, հայտնում է Sputnik գործակալությունը:
Պետդուման 21 տարի առաջ է Ցեղասպանություն որակել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածները:
ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության մասին հուշագրով առաջարկված խորհուրդի ստեղծումը կյանքի է կոչվել: Շուրջ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել խորհրդի առաջին նիստը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք որոշել ենք, որ յուրաքանչյուր քաղաքական ուժից խորհրդում ներկայացված կլինի 4 ներկայացուցիչ, իսկ խորհուրդը կնախագահի Սերժ Սարգսյանը»,- ասաց Ա. Ռուստամյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծանր հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ քրեական գործը քննող քննիչը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, բավարար հիմքերի և առիթների առկայության պայմաններում չի կատարել ծառայողական պարտականությունները, փոխարենը, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հազարավոր երկրպագուներ անկարգություններ են կազմակերպել համերգասրահի հարևանությամբ, որտեղ, ինչպես ենթադրվում էր, արտիստը պետք է ելույթ ունենար:
«Տեղի ունեցածը մտահոգում է մեզ բոլորիս»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ խոսելով ԼՂՀ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի մասին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն պատրաստ է վաճառել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը, ով հրաժարվում է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է գերմանական Kicker պարբերականը:
Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում կատարվածին` ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստին: Սակայն նրա խոսքի սկզբում ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ընդմիջեց՝ խնդրելով խոսել օրակարգի վերաբերյալ:
Տնտեսական հարցը երկրի գլխավոր առաջնահերթությունն է, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի նոր խորհրդարանի խոսնակի և անդամների հետ հանդիպմանը:
«Ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Բաբայանին, որովհետև իր անցած ճանապարհը, վաստակը պետք է գնահատել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով Սամվել Բաբայանի վերադարձի մասին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր ֆինն գործընկերոջ՝ Տիմո Սոյնիի հետ բանակցությունների է գնացել վնասված աջ ձեռքով: Այս մասին հայտնում է TASS-ը: