Բաժիններ՝

«Գյումրի» ԲԿ են ընդունվել վթարի հետևանքով տուժած 6 քաղաքացի

Ինչպես տեղեկացնում է «Գյումրի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը, երեկ՝ հունիսի 5-ին, ժամը 22:15-ին «Գյումրի» բժշկական կենտրոն են ընդունվել ՃՏՊ-ի հետևանքով տուժած քաղաքացիներ:

Վերջիններս են՝ 1991 թվականի ծնված Ա.Վ.-ն., դեմքի սալջարդ վերքեր, քերծվածքներ ախտորոշմամբ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Առողջական վիճակը միջին ծանրության է: 1978 թվականի ծնված Ա.Գ.-ն., ձախ բազկի վիրաբուժական վզիկի կոտրվածք, աջից եռապճեղ կոտրվածք տեղաշարժով, տրավմատիկ շոկ ախտորոշումներով: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Առողջական վիճակը միջին ծանրության է: 1977 թվականի ծնված Ա.Հ.-ն.,ողնաշարի 3 ողի լայնական ելունի կոտրվածք աջից ախտորոշմամբ: Գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, իսկ առողջական վիճակը մոտ է բավարարին: 1990 թվականի ծնված Ա.Մ.-ն., դեմքի շրջանի բազմակի սալջարդ վերքեր, քերծվածքներ ախտորոշմամբ:

Գտնվում է վնասվածքաբանության բաժանմունքում, առողջական վիճակը մոտ է բավարարին: 1957 թվականին ծնված Ս. Խ.-ն., ակնակապճային շրջանի ենթամաշկային հեմատոմիա աջից, փափուկ հյուսվածքների սալջարդ ախտորոշմամբ: 1983 թվականին ծնված Գ. Մ.-ն., կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի շրջանում քերծվածքներ ախտորոշմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս