Խանումյանի կինը՝ Դիանա Մովսիսյանը փոխանցել է, որ քիչ առաջ զրուցել է ամուսնու հետ, վերջինս իրեն հրահանգել է տանից դուրս չգալ։
Թուրքիայի Իզմիր քաղաքից ոչ հեռու՝ Էգեյան ծովում, տեղի է ունեցել 4.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
OurMine Team խմբի ցանցահենները մատչում են ստացել Facebook կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի Twitter, LinkedIn ու Pinterest սոցցանցերի օգտահաշիվներին, հայտնում է VentureBeat-ը:
Արցախում իրավիճակը «շատ լավ է»: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Եվրոպայի հետ ինտեգրացիայի մասին հայտարարություններ անող Հայաստանի իշխանության համար իրականում իդեալական է Եվրոպայի հետ հարաբերությունների ներկայիս որակն ու ռեժիմը, երբ Եվրոպայի մաս կազմելու մասին խոսվում է միայն հայտարարությունների մակարդակում, ու միաժամանակ Եվրոպայից ստացվում է փող` այդ մասին խոսելը շարունակելու համար:
«Երբ ես կալանավորվեցի, արդեն սկսել էին լայնամասշտաբ բռնաճնշումները իրավապաշտպանների ու լրագրողների դեմ, մի քանի գործընկերներ, երիտասարդ ակտիվիստներ արդեն կալանավորված էին»,- ասել է Իսմայիլովան՝ հավելելով, թե դեռ բանտերում են գտնվում 80-ից ավելի քաղբանտարկյալներ:
«Այս օրերին, երբ ղարաբաղյան հակամարտության հետ կապված գործընթացներում տեղի են ունենում ճակատագրական գործընթացներ, երբ հայրենիքի պաշտպնության գործը մեր ժողովրդի համար կրկին դարձել է ամենակենսական խնդիրը, իսկ ազգային անվտանգության ապահովումը` բոլորիս թիվ մեկ անհանգստությունը, շատ դժվար է խոսել այնպիսի խնդիրների մասին, որոնք առաջին հայացքից կարող են թվալ երկրորդական»:
Այսօր վաղ առավոտյան դաժան ծեծի է ենթարկվել ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը:
Հունիսի 4-ին, ժամը 23.45-ին, Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում գտնվող բենզալցակայանի դիմաց մահացած, անձը չպարզված քաղաքացի կա:
Այսօր ԱԺ հերթական նիստում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին շրջանում մի շարք դիվանագիտական ներկայացուցիչների կողմից հնչել են հայտարարություններ, որոնցից կարելի է ենթադրել, որ Հայաստանը բավարար ջանք չի գործադրում Արցախի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթաց ներգրավելու ուղղությամբ:
Պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 5-ին հանդիպեց Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Հունիսի 5-ին, ժամը 00.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքների հետքերով իրենց մոտ է տեղափոխվել 1974 թ. ծնված Համլետ Պատուրյանի դիակը:
Այսօր Ազգային ժողովը գումարել է հերթական նստաշրջանը: Նիստի սկզբում ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անրդադարձավ օրեր առաջ Գերմանիայի Բունդեսթագըի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը և Վեդի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի 46/1 շենքի բակում կնոջ դի կա:
Սիրիայի Հալեպ քաղաքի մերձակայքում կործանվել է դեռևս չնույնականացված ռազմական ինքնաթիռ: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական կենտրոնը, հայտնում է Reuters-ը:
Ղազախստանի արևմուտքում գտնվող Ակտոբե քաղաքում երկրի իշխանությունները հայտարարել են ահաբեկչական սպառնալիքի բարձրագույն՝ «կարմիր» մակարդակ, բնակիչները ստանում են համապատասխան բովանդակությամբ հաղորդագրություններ, հայտնում է Tengrinews.kz-ն:
Հունիսի 6-ին, ժամը 09.26-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են Խ. Պ.-ին պատկանող 30 ոչխար, վնասել՝ 5-ը:
Գյումրիում հանցավոր խումբ է վնասազերծվել:
Մուհամմեդ Ալիի մարմինը տեղափոխող ինքնաթիռը կիրակի վայրէջք է կատարել լեգենդար բռնցքամարտիկի հայրենի քաղաքում՝ Լուիսվիլում (Քենտուքի նահանգ), որտեղ տեղի կունենա հուղարկավորությունը, հայտնում է AP-ն:
Ուրբաթ օրը Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ «ՀՀ և ՌԴ միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որն արդեն առաջիկա օրերին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Էջմիածին քաղաքի բնակիչ Համլետ Պատուրյանի սպանության դեպքի առթիվ:
Brent ապրանքանիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Միջմայրցամաքային բորսայի աճուրդի ընթացքում այսօր գերազանցել է 1 բարելի դիմաց 50 դոլարը, հայտնում է BBC-ն:
Նախքան ապրիլյան չորսօրյա առճակատումը, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ հանձին այդ սուլթանապետության միապետի, իսկ կողքից նաեւ՝ ռազմական վեզիրի, պարբերաբար հոխորտում էր Արցախը (նաեւ՝ Հայաստանը) 3 օրվա ընթացքում գրավելու մասին: Այսօր, կարծեք թե, իրավիճակի փոփոխության հետ փոխվել է նաեւ նրանց ախորժակը:
Հունիսի 6-ին, ժամը 08.46-ից մինչև 09.21-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 25 կայանքներից Արարատի մարզի Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Այգավան, Ոսկետապ, Քաղցրաշեն, Նարեկ, Բերքանուշ, Նաղրամյան, Ազատավան, Բուրաստան, Մասիս համայնքների տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 1709 կրակոց:
Բելգիայում 3 մարդ է զոհվել և 9-ն ստացել է վնասվածքներ ուղևորատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով: Վթարը տեղի է ունեցել Լիեժ նահանգի Էրմալ-Սու-Ուի քաղաքի մերձակայքում, հայտնում է BBC-ն:
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Նախագահ Հասան Ռոհանին:
Այսօր Լեհաստանում մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժությունները, հայտնում է «Էխո Մոսկվա» ռադիոկայանը:
2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 15-ին, Սիսիանի ՀՓՋ-ից հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի «Սպանդարյան» ջրամբարում մարդ է խեղդվել:
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար պայքարում Լոնդոնի «Արսենալ»-ն առաջ է անցել «Չելսի»-ից: