Մայիսի 11-ին, ժամը 20.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկի բնակիչը սպառնում է ինքնահրկիզվել, եթե համապատասխան ծառայություններից չմոտենան և չարձանագրեն տան տանիքի վթարային վիճակը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Դաղստանի Խասավյուրտ քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի:
992 թվականին 16 տարեկան էի, որ կամավոր մեկնեցի: Տարբեր վայրերում մասնակցեցի մարտական գործողություններին, բայց վիրավորվեցի: Հիմա էլ կրկին որոշեցի, որ պետք է գնամ ու կանգնեմ ընկերներիս ու մեր զինվորների կողքին: Սա մեր հայրենիքն է, եւ բոլորս էլ պարտավոր ենք պաշտպանենք, դա մեր պարտքն է:
Մայիսի 11-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Բժշկուհին մանրամասնում է, որ փոքրիկի կոպերն այտուցված էին, ակնաճեղքից լորձաթարախային արտադրություն կար: Մասնագետի առաջին կասկածն ադենովիրուսային կոնյուկտիվիտն էր: Կոնյուկտիվիտի այդ տեսակի դեպքում մեմբրաններ՝ թիթեղիկներ, են առաջանում:
Պատմական հայկական Մուշ քաղաքի ներկայիս Դերե թաղամասում գտնվող 18-րդ դարի հայկական գերեզմանոցը ավերվում է:
«Թեեւ ուզում էի հավատալ, որ ողջ է, բայց գիտեի, եթե ողջ լիներ՝ կզանգեր, իմաց կտար։ Ինքը ճարպիկ էր, ամեն վատ դրությունից դուրս կգար։ Մի անգամ էլ մեքենան էր վառվել, կարողացել էր դուրս պրծնել հրդեհից, բայց այս անգամ․․․»,- միտքը չի ավարտում Նարինեն։
«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը Լոնդոնի ռեստորաններից մեկում հանդիպել է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:
Եվրոպայի հեռարձակողների միությունը սուր քննադատության է ենթարկել նախօրեին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի մեծ աղմուկ բարձրացրած՝ կանաչ սենյակում ԼՂՀ դրոշի ծածանման փաստը։
«Այժմ անհրաժեշտ է կա´մ ճանաչել ԼՂՀ-ն, կա´մ գտնել նոր հիմնավորումներ: Սակայն մենք տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում շատ քաղաքական, հասարակական գործիչներ և փորձագետներ վերանայում են իրենց նախկին մոտեցումները: Դա ցույց է տալիս հայկական էլիտայի ճկունությունը, ինչը հուսադրող է»:
Հրաշալի ըմպելիք, որը կօգնի բոլոր նրանց, ովքեր տառապում են ավելորդ կիլոգրամների պատճառով: Մեկ օրում կարող եք նիհարել 1-1.5 կգ: Պարզապես պետք է երեկոյան քնելուց առաջ 1 բաժակ այս հյութից խմել:
Տեղեկատվական տոխնոլոգիաների ոլորտի նորաստեղծ ընկերություններին արտոնություն տրամադրող օրենքի շնորհիվ հավաստագրվել է 94 կազմակերպություն, ստեղծվել է 450 նոր աշխատատեղ:
Անգլիայի առաջնության 35-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Հեմին»: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ափթոն Փարք-Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում և ավարտվեց 3:2 հաշվով:
2016 թվականի ապրիլի 5-ին Ադրբեջանն ու Հայաստանը հրադադար հայտարարեցին Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով լարված պայքարի 4 օրերից հետո՝ The National Interest-ում գրում է Իլգար Գուրբանովը (Բաքվի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ)՝ անդրադառնալով նաև սահմանին տեղի ունեցող վերջին միջադեպերին։
«Մեր կայքից օգտվողները կայքի միջոցով կարող են ապահովագրել մեքենան: Այսինքն, մենք մի քանի քայլ հեշտացնելու ենք այս գործընթացը: Ամեն ինչ դառնալու է մեքենայական և առանց առերես, կանխիկ գործարքների»,- նշեց Լևոն Ֆրանգուլյանը:
Շատ ծանր հարց է, որովհետև միայն «չճանաչվածը» չէ խնդիրը. նաև վերջին ժամանակներս՝ լայնածավալ պատերազմող երկիր է Լեռնային Ղարաբաղը: «Ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակը 1994-ից ի վեր հարկադրում էր մտածել երկու հիմնական ուղղությամբ. առաջինը, բնականաբար՝ ավերված տնտեսության վերականգնումն ու զարգացումն էր հասարակական – քաղաքական նոր պայմաններին համապատասխան, ժողովրդի համար տնտեսական, սոցիալական հեռանկարների ստեղծումն էր:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը փորձելու է հնարավորինս պարզեցնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Այս մասին Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում քննությունների մեկնարկին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 85 տարեկան հասակում մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Յուրի Գևորգյանը:
Քաղաքացի Քնարիկ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից բռնության գործադրմամբ գումար շորթելու վերաբերյալ տվյալներ:
2016թ.-ի առաջին եռամսյակում Յունիբանկը գրանցել է դրական ֆինանսական արդյունքներ գործունեության բոլոր հիմնական ուղղություններով և շարունակել է շահույթի աճը:
19-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
«Բենֆիկայի» կիսապաշտպան Ռենատու Սանշեշը հաջորդ մրցաշրջանից կխաղա «Բավարիայի» կազմում: Երեկ «Բավարիան» ծանուցել էր Ռենատու Սանշեշի հետ պայմանագիր կնքելու մասին, իսկ այսօր արդեն պաշտոնապես հայտարարել է գործարքի մասին:
Ռուսաստանը միջնորդ է հակամարտություան մեջ, նա պետք է հավասարակշռվածությունը պահպանի: Պայմանագրերի համաձայն՝ Մոսկվան Հայաստանի նկատմամբ պարտավորություններ ունի: Սակայն Ռուսաստանը նաև շատ սերտ տնտեսական կապեր ունի Բաքվի հետ: Նա մեր դաշնակիցն է, սակայն նաև իր սեփական շահերն ունի՝ Ադրբեջանի հետ կապված: Հարավային Կովկասում՝ իր շահերի գոտում, նա միշտ հակված է լինելու բալանսը պահելուն:
«Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին մինչև տարեվերջ պատրաստ կլինի շահագործման: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը, տեղեկացնում է RIA Novosti-ն:
Այն, որ Իվետայի երգը եվրոպացի հանդիսատեսը սիրել է, մենք դա արդեն տեսնում ենք համացանցում նրանց արձագանքներից: Լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երգերը չեն հավանում իրենց երկրում, բայց այս պարագայում կարծես թե մեզ մոտ էլ են հավանում «LoveWave» երգը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մայիսի 11-ին տեղի է ունեցած հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին եւ դրանց հետեւանքներին վերաբերող մի շարք հարցեր:
Փայլակ Թադևոսյանն ասաց, որ նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտության հիմնավորումներից մեկն այն էր, որ փոփոխությունները հաճախակի չեն լինի: «Եթե կառավարությունը ցանկություն ունի հաճախակի փոփոխություններ չանել, դրա համար պետք չէ օրենսգիրք ընդունել: Երաշխիքներ չկան, որ նոր օրենսգրքի դեպքում այդ փոփոխությունները նորից չեն լինի, որովհետև որևէ հակակշիռ չկա, նույն բանն անելու որևէ սահմանափակում չկա:
Վերջին տասը տարիների ընթացքում Վրաստանում կատարվել են մեծ ծավալի ներդրումներ, որոնք նպաստել են բարձր տնտեսական աճի տեմպերի ապահովմանն այդ ժամանակահատվածում: Չնայած դրան՝ վրացական տնտեսության մրցունակության բարձրացման և երկարաժամկետ համակողմանի տնտեսական աճի ապահովման համար դեռևս բավարար հիմքեր չեն ստեղծվել: Բացի այդ տնտեսական աճի արդյունքները շոշափելի չեն բնակչության զգալի մասի համար և էական ազդեցություն չեն ունեցել աղքատության և գործազրկության մակարդակների նվազման վրա:
Շուրջ 4 տարի տևած նկարահանումներից հետո «Մուլտարտ+» ստուդիան հունիսի 1-ից մուլտֆիլմը կներկայացնի հանդիսատեսի դատին՝ երևանյան կինոթատրոններում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համատեղ համաժողով անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությանը: