Բաժիններ՝

Իվետան եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի. Արամ MP3. Life.panorama.am

Երեկ Ստոկհոլմում կայացավ «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը: Մեր ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն իր «LoveWave» երգով ելույթ ունեցավ 7-րդ համարի ներքո և անցավ կիսաեզրափակիչ: Եվրոպացի հանդիսատեսի շրջանում Իվետայի նկատմամբ հետաքրքրությունն ու համակրանքն արդեն զգալի է, նրա ելույթի նկատմամբ շատերս ենք հույսեր կապում ու ակնկալում առաջնակարգ հորիզոնականներ:

Life.panorama.am-ը «Եվրատեսիլ-2016»-ում Իվետա Մոկուչյանի մասնակցության մասին խոսել է Արամ MP3-ի հետ, ով «Եվրատեսիլ-2014»-ին ներկայացրեց մեր երկիրն ու գրավեց 4-րդ հորիզոնականը:

«Որպես երաժիշտ ու մեկն, ով եւս եղել է եվրատեսիլյան բեմում, կարող եմ ասել, որ այս պահին ամեն բան ընթանում է ճիշտ հերթականությամբ ու պրոֆեսիոնալ մակարդակի վրա: Փորձերի ընթացքում Իվետան հրաշալի է ելույթ ունեցել, դրա մասին ապացուցում են միջազգային լրատվամիջոցների արձագանքները: Բոլորիս հաջողություն եմ մաղթում. Իվետա, մենք քեզ հետ ենք»,- նշեց Արամ MP3-ը:

 

Անդրադառնալով «LoveWave» երգին, որի հեղինակն է Լիլիթ Նավասարդայնը, ով գործիավքորել էր նաեւ Արամի «Note Alone» երգը, երգիչը նկատեց.

«Այն, որ Իվետայի երգը եվրոպացի հանդիսատեսը սիրել է, մենք դա արդեն տեսնում ենք համացանցում նրանց արձագանքներից: Լինում են դեպքեր, երբ տարբեր երկրների ներկայացուցիչների երգերը չեն հավանում իրենց երկրում, բայց այս պարագայում կարծես թե մեզ մոտ էլ են հավանում «LoveWave» երգը:

Ինձ համար այս երգում կա մի շատ կարեւոր հատկանիշ, ինչն առկա էր նաեւ իմ երգում. այն չկրկնվող ու յուրօրինակ է, որն էլ նման մրցույթների ժամանակ ունենում է հաջողության իր մեծ գրավականը: Նման երգերը միշտ հետք են թողնում, իսկ երբ երգի հետ միասին նաեւ մասնակիցն է աչքի ընկնում, այդ դեպքում կարելի է արդեն մտածել լուրջ հորիզոնականների մասին. կարծում եմ՝ Իվետան եվրատեսիլյան պատմության մեջ իր դրական հետքը կթողնի»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս