«Կպատմեմ, որ հերոս պապա ա ունեցել». Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքի վիշտը սփոփողը նրա 4 ամսական տղան է:
ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը մայիսի 17-ին տվյալներ է տարածել 2015 թվականի հունվարի 1-ից մինչ այժմ իր եկամուտների վերաբերյալ:
Ժպտում են սահմանապահները:
«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն, եթե մոտ ժամանակներս «Մանչեսթեր Յունայթեդը» չլուծի պորտուգալացի մասնագետի նշանակման հարցը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պատահական չէ, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աճը կազմում է միջինը տարեկան 25 տոկոս:
ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարելու նպատակով կառավարությունն Արտաքին գործերի նախարարությանը 2016 թվականի առաջին կիսամյակում կհատկացնի 19 մլն 675 հազ. դրամ: Այս մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 19-ի նիստի օրակարգում:
Իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտեցին Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը և Գաբրիել Սարգսյանը: Միակ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը:
Անգլիայի առաջնության ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխը նվաճեց «Ոսկե ձեռնոցը»: Պարգևը տրվում է այն դարպասապահին, ով անցկացրել է ամենաշատ չոր խաղերը:
Լիբանանյան MTV արբանյակային հեռուստաընկերության «Թահքիք» («Հետաքննություն») ծրագրի ստեղծագործական կազմն ապրիլի 29-ից մայիսի 6-ն այցելել էր Արցախ և ֆիլմ պատրաստել Արցախի վերջին իրադարձությունների մասին:
Մահից առավել ի՞նչ կա…. Ինչպե՞ս եք հանդգնում ձեզ մեզանից վեր դասել… Ինչո՞վ եք մեզանից առավել: Ինչո՞վ են թուրքերը առավել քրդերից: Ինչո՞վ էին գերմանացիները առավել հրեաներից…
Արցախյան հակամարտության վերջին իրադարձությունների քննարկմանը հատկացված Վիեննայի հանդիպման մասնակիցների ձեւաչափը արտակարգ է: Հանդիպումը ո՛չ միջնախարարական է, ո՛չ միջնախագահական, ո՛չ էլ կողմերի նախագահների եւ նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների մակարդակով միայն: Մասնակիցների շարքը չէր փակվել նույնիսկ ԵԱՀԿ-ի նախագահի անձնական ներկայացուցչով:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահ է, որ Եվրոպայի լիգայի վերջին 2 մրցաշարերում «Սևիլիայի» հաղթանակները ոչ մի նշանակություն չեն ունենա այսօրվա մենամարտում:
Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22.45-ին:
Գիշերը խանութից կատարված գողությունը բացահայտվեց:
Եղել են դեպքեր, երբ հակամարտության գոտի են ժամանել բժիշկներ եւ ցանկացել օգնել, սակայն նրանց մասնագիտական պատրաստվածությունը չի բավարարել։ Հայաստանում էլ էր այդպես։ Երբեմն նրանց պատճառով խնդիրներ են առաջանում։ Մեր կարծիքով՝ աղետի գոտի եկողները հատուկ մարդիկ են՝ հոգեպես հզոր։ Նրանք պետք է հասկանան եւ զգան այլ մարդկանց ցավը։
Մայիսի 18-ին, ժամը 18.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Օջախ» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք:
«Սեվիլիա»-ն 4 անգամ դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող, որը համարվում է լավագույն արդյունք Եվրոպայի լիգայի պատմության մեջ: Եթե իսպանական ակումբը հաղթանակ տոնի «Լիվերպուլ»-ի նկատմամբ՝ կլինի առաջին ակումբը Եվրոպայի լիգայի պատմության մեջ, որը կարողացել է երեք անգամ անընդմեջ Եվրոպայի լիգայի հաղթող դառնալ և «Սեվիլիա»ի հաշվին կգրանցվի 11 տարում 5 տիտղոս եվրոգավաթներում:
Աֆղանստանի անվտանգության ուժերը կանխել են երկակի ահաբեկչություն Քաբուլում` ձերբակալելով 12-ամյա երեխայի:
27.03.2014թ. պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին կազմվել է ակտ և թվով 28 «Միցուբիշի Լանսեր» մակնիշի ավտոմեքենաներն ի պահ են հանձնվել նույն ՍՊԸ-ի տնօրենին՝ պարզաբանելով գույքը վատնելու, թաքցնելու, օտարելու և փոփոխելու դեպքում քրեական պատասխանատվության մասին:
Իտալիայի Կանոզա (Canosa) քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Այս ծանր պահին Ստեփանակերտին փոխանցում է իր զորակցությունը՝ վերահաստատելով վերջինիս բնակչության խաղաղ և բնականոն կերպովապրելու իրավունքը:
«Այն, որ Սերժ Սարգսյանի առաջարկությունները դարձան խոսակցության թեմա, պետք է արձանագրեմ՝ որպես որոշակի հաջողություն, բայց որը ժամանակի ընթացքում պետք է պարզ լինի՝ միս ու արյուն կդառնա՞, թե՞ ոչ»:
Մայիսի 18-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լյարդը կարևորագույն օրգաններից մեկն է: Այն օրգանիզմից դուրս է բերում տոքսինները և կարևոր դեր ունի օրգանիզմի համար անհրաժեշտ էնզիմների մշակման գործում:
«Պետք է հստակ հասկանալ մի բան. մենք հակամարտության լեզվի վրա ազդելու հնարավորություններ ունենք: Պետք է աշխատել այդ ուղղությամբ»,- ասաց Ալեքսանդր Մանասյանը:
«Ինչի՞ չգիտեմ անուններ, եթե իմ երեխեն ասում ա՝ պապա ընկել ա հետևիցս, պապա, ուզում ա գլխիս մի բան սարքի, էգուց մի բան պակասորդ ունենամ, դնի դեմս, բայց ես եմ իրա դեմը դրել, պապա, էդի մարդ չի: Ես եմ անձամբ իմ ականջով լսել՝ աֆիցերն ասել ա էս հաշվեհամարին հինգ-հինգ հազար կփոխանցեք, թե չէ ձեր երկու տարին տխուր ա լինելու:
Ուկրաինական Vesti-ukr.com կայքի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Լվով քաղաքում 2016թ. մայիսի 16-ին զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է 20 մարդ։ Ըստ կայքի՝ տուժել է 6 մարդ։
Ըստ The Guardian-ի տեղեկության, իսպանացու դժգոհության գլխավոր պատճառը հանդիսանում է 2016-17 Չեմպիոնների լիգա չընկնելը: Եթե ակումբը գլխավորի Ժոզե Մոուրինիոն, ապա Դե Խեան, հավանական է, կմնա, քանի որ իր և պորտուգալացու գործակալը Ժորժե Մենդեշն է:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ստացվել է մեղադրյալ Հ.Մուրադյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը։
«Չեմ տեսնում փոխըմբռնում և համագործակցություն Մոսկվայի և Արևմուտքի միջև, ընդհակառակը՝ մինչ այսօր նախագահ Պուտինը փորձել է տպավորություն ստեղծել, թե միայն ինքն է թելադրում իրերի դրությունը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան: