Բաժիններ՝

«Էստեղ կիսատ գործեր ունեմ թողած, եկել եմ՝ պրծացնեմ, որ գնամ էնտեղի կիսատը շարունակեմ»

«Ասպարեզ»-ը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ստեղծված իրավիճակը համախմբեց բոլորիս: Շատերի նման լոռեցի կամավորները ևս մեկնեցին Լեռնային Ղարաբաղ: Օրերս Վանաձոր վերադարձավ Մարտունու սահմանները պաշտպանող կամավորների մի մասը: Նրանց քաղաքի մուտքի մոտ դիմավորեցին աղ ու հացով:

«Ասպարեզի» հետ զրույցում կամավորները կիսվեցին իրենց տպավորություններով:

Սասուն Ծատուրյան, ԵԿՄ անդամ.

ekm_sasun_21 «1992 թվականին 16 տարեկան էի, որ կամավոր մեկնեցի: Տարբեր վայրերում մասնակցեցի մարտական գործողություններին, բայց վիրավորվեցի: Հիմա էլ կրկին որոշեցի, որ պետք է գնամ ու կանգնեմ ընկերներիս ու մեր զինվորների կողքին: Սա մեր հայրենիքն է, եւ բոլորս էլ պարտավոր ենք պաշտպանենք, դա մեր պարտքն է: Հայրենիքը մեզ համար ամեն ինչից վեր է: Փառ՜ք մեր հայրենիքին, մեր սահմաններին, մեր զինվորներին: Մեր 18-20 տարեկան տղաները շատ լավն են: Բարձր ու մարտական տրամադրություն ունեն: Հզոր են մեր տղաները, վախ ասածը նրանց մեջ ընդհանրապես չկա»:

Արտյոմ Աբրահամյան, ԵԿՄանդամ.

ekm_artyom_21 «Արցախյան պատերազմի ժամանակ տարիքս շատ փոքր էր, չթողեցին, որ գնամ: Բայց, կարելի է ասել, կամավորների մեջ եմ մեծացել, իրենց կողքին եմ եղել ու հպարտ եմ դրա համար: Հիմա էլ ինձ ամեն ինչ ձգեց, որ գնամ: Ցանկացած հայ պետք է իր երկրի ու հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ լինի: Բացի այդ, ոնց կլինի, եթե քո ընտանիքը պատերազմի մեջ է, դու այդ ընտանիքի անդամն ես, ոնց կարաս հրաժարվես: Սահման գնացինք շատ բարձր տրամադրությամբ ու հպարտությամբ: Եղնիկներում եմ եղել, հետո իջացրեցին Մարտունի: Այս պահին ամեն ինչ նորմալ է: Իհարկե, կան կրակոցներ, բայց այնպես չի, ոնց որ ժողովուրդն է պատկերացնում: Սահմանում կանգնած մեր տղաները, մեր զինվորները, բոլորն էլ ամեն ինչի պատրաստ են, որ իրենց հայրենիք համար պայքարեն: Դուխները տեղն է: Շատ ժամանակ չէին թողնում, որ մենք կանգնենք իրենց դիրքերում, ասում են՝ մեր սահմանն է, մենք կպահենք: Այնտեղ բոլորը իրար հարգում են, լսում են տված խորհուրդները, մեկը մյուսի նկատմամբ լսողի դերում է: Շատ հետաքրքիր էր անտեղ, նույնիսկ հումորով լի օրեր ենք ունեցել: Էստեղ կիսատ գործեր ունեմ թողած, եկել եմ՝ պրծացնեմ, որ գնամ էնտեղի կիսատը շարունակեմ»:

Էդվարդ Ավետիսյան, ԵԿՄ անդամ.

ekm_edvard_31

«28 տարեկան եմ, ծառայել եմ բանակում: Որ ծառայությունս ավարտեցի, զգացի, որ ինչ-որ բան պակաս է: Ելնելով երկրում տիրող իրավիճակից, որոշեցի, որ պետք է ես էլ գնամ: Ամեն մեկս որ ասենք չենք գնում, այդպես ո՞նց կլինի: Չնայած մեր զինվորները մեր օգնության կարիքը չունեին, բայց էլի ինչ-որ մի բանով կարողացանք օգնենք: Այն ժամանակ, որ ես ծառայում էի, շատ ուժեղ ու դուխով տղաներ կային, բայց հիմա… հիմիկվա տղաները ուրիշ են: Էդ դուխը, ուժը, ամեն ինչը համատարած է: Տղաների հետ որ խոսում էնք, ուրախ, ժպտալով, ամեն ինչի մասին գիտեն, պատրաստ են ամեն ինչի ու գիտեն, որ հաղթելու են: Դիրքը նորմալ հսկվում է, տղաները կարգին պահում են սահմանը: Հակռակորդը շանս չունի: Մեր տղերքին մաղթելու ու ասելու բան չկա: Իրենք են մեզ մաղթում, ասում են՝ լավ եղեք, հանգիստ եղեք, ձիգ եղեք: Ամենակարեւորը զգուշությունն է, իրենց մեջ այնքան էներգիա կա, որ ասելու չի»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս