Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Հեմին» և մնաց 5-րդ հորիզոնականում

Անգլիայի առաջնության 35-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Հեմին»: Հանդիպումը տեղի ունեցավ Լոնդոնի «Ափթոն Փարք-Բոլեյն Գրաունդ» մարզադաշտում և ավարտվեց 3:2 հաշվով:

Խաղի մեկնարկում Դիաֆրա Սախոն բացեց հաշիվը: 51-րդ րոպեին Անտոնի Մարսիալը խփեց պատասխան գնդակը: 2-րդ խաղակեսի միջնամասում նա դուբլ ձևակերպեց, բայց 76-րդ րոպեին Մայքլ Անտոնիի խփած գնդակի շնորհիվ «Վեսթ Հեմը» հավասարեցրեց հաշիվը: 4 րոպե անց Ուինսթոն Ռիդը 3-րդ գնդակն ուղարկեց մանկունյանցիների դարպասը:

Մրցաշրջանի ավարտից 1 տուր առաջ «Մանչեսթեր Յունայթեդը» (63 միավոր) գրավում է 5-րդ տեղը և 2 միավոր զիջում է 4-րդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթիին»: «Վեսթ Հեմը» (62 միավոր) գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս