Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով խորհրդական, Անվտանգության և զարգացման քաղաքականության վարչության պետ Քրիստոֆ Հոյսգենի հետ:
Գերմանիայում այցով գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ հանդիպել է իր գերմանացի գործընկերոջ՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիսի 11-ին հակառակորդի կողմից մահացու վիրավորում ստացած զինծառայող 20-ամյա Արմեն Մարտիրոսյանը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղից էր:
«Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»:
Մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրկին տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
Մայիսի 11-ին, ժամը 23.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի մոտակայքում, ավտոմեքենան հարվածել է էլ.սյանը. անհրաժեշտ է օգնություն:
Մայիսի 11-ի ժամը 19:30-ից սկսած հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, նռնականետերից և ականանետերից խախտել է կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածությունը, որը շարունակվել է նաև մայիսի լույս 12-ի գիշերը:
Գործին որպես իրեղեն ապացույցներ են կցվել մուրճ, կացին, երկու զույգ հողաթափ, արնանման նյութի 7 հետքեր, տուժող Ռ.Հակոբյանի հագին եղած մոխրագույն բամբակե տրիկոտաժե երկարաթև մայկա, սև մոխրագույն վերնաշապիկ, Հ.Աբգարյանի հագուստները, Ռ.Հակոբյանի եղնգային կտրվածքները, Հ.Աբգարյանի եղնգային կտրվածքներ, Հ.Աբգարյանի ականջից վերցված արնանման նյութի հետք, Ռ.Հակոբյանից և Հ.Աբգարյանից վերցված արյան նմուշներ:
Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին կրկին հարցրել են այլ ակումբ տեղափոխվելու մասին: Զլատանը, ինչպես միշտ, տվել է ոչ հստակ պատասխան:
Automechanika Dubai 2016 ավտոմոբիլային ցուցահանդեսում ներկայացրել են իր տեսակի մեջ միակ Nissan R35 GT-R մոդելը, որը պատված է ոսկու փայլ նմանակող ներկով: Ինչպես հայտնել է Luxurylaunches-ը, ավտոմեքենայի գինը մեկ միլիոն դոլար է:
«Բենֆիկան» 2014թ. Սանշեշի դիտման վրա ծախսել է 15 րոպե: Ֆուտբոլիստին անմիջապես առաջարկվել է տեղ ակումբի ակադեմիայում, իսկ «Ագիաշ Մուսգեյրա» թիմի հետ, որտեղ հանդես էր գալիս Սանշեշը, հաջողվել է պայմանավորվել տրանսֆերի մասին ֆուտբոլային 25 գնդակով:
Կետերը խմբով հալածում են շնաձկանը, մինչեւ դրանցից մեկին հաջողվում Է որսալ շնաձկանը: Տեսագրությունը նկարահանվել է Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի հարավային ափից ոչ հեռու:
«Մենամարտը Քոնարի հետ հնարավոր է: Նա ուղղությունը պահել է դեպի ինձ: Շշուկները, որոնց մասին դուք լսել եք, սկսվել են ինձանից, և դրանք կարող են շշուկներ չլինել, այնպես որ, խաչեք ձեր մատները: Դա կարող է լինել մենամարտ բռնցքամարտիկի և խառը մենամարտերի ներկայացուցչի միջև: Դուք գիտեք իմ թվերը: Ամեն անգամ, երբ ես մենամարտում եմ, իմ եկամուտը շատ բարձր է. 100 մլն դոլար և ավելի»,- Մեյվեյզերի խոսքերն է մեջբերում Washington Post-ը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված` ս.թ. մայիսի 12-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Մհեր Մկրտչյան, Չայկովսկու, Սուրենյանց, Մելիք-Ադամյան, Ֆիրդուսու փողոցների, Հանրապետության և Խանջյան փողոցների փակուղիների, Հանրապետության փող. 3-րդ նրբանցքի և 1-ից-53, 76, 76/1, 76/2, 76/3, 78, Տիգրան Մեծի պող. 1-ից-25, Խանջյան փող. 1-ից-35, Բուզանդի փող. 1, 3, 5, Ագաթանգեղոսի փող. 29, Թումանյան փող. 1, 3 համարների ջրամատակարարումը:
«Մի պահ հանգստացա, ասացի ուրեմն ողջ է, բայց անծանոթի ձայնը զարմացրեց ինձ, հեռախոսի մյուս կողմից ղարաբաղյան բարբառով, բայց ակցենտով մեկն էր խոսում, կողքից ադրբեջաներեն խոսակցություն էր լսվում։ Հետո անցավ ռուսերենի, ասելով, որ հիմա կսպանի Սուրոյին»,- ադրբեջանցու հետ ունեցած խոսակցությունն է վերարտադրում Արմենը, հիշելով, որ հեռախոսի մյուս կողմից կրակոցների ձայն լսվեց, բայց համոզված է՝ օդում էր կրակում։ Արմենը չի հավատում որ իր «от души ախպերը» էլ չկա, հիշում է նրա հումորները․ «Մի բան, որ դուրը չէր գալիս ասում էր՝ «դաժան մի եղիր, խասյաթդ թող»։
ICIJ-ի բազայում Հայաստանից ավելի քիչ մասնակիցներ ունեն միայն Թուրքմենստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը
Ժամանակակից աշխարհում հաճախ լսում ենք, որ քաղցկեղն անբուժելի հիվանդություն է, և, որ դրա դեմ դեղամիջոցներ ստեղծելու համար երկարատև հետազոտություններ ու տարիներ են անհրաժեշտ: Իսկապես, քաղցկեղը 21-րդ դարի հիվանդությունն է, որը, ցավոք սրտի, դեռևս բուժում չունի:
Հասարակությունը մի քանի օրերի ընթացքում տեսավ ու լսեց ավելին, քան սովորական պայմաններում տեսնում ու լսում է տարիների ընթացքում: Հասարակությունն իր զավակների կյանքի գնով հաղթեց մարտի դաշտում, բայց նրանից հերթական անգամ խլվեց հաղթանակը:
«Այդ օրերին զանգում ու ասում էր, որ լավ է, ամեն ինչ լավ է լինելու», տխուր ժպտում է Զոյան, պատմում՝ ինչպես են ծանոթացել, ինչպես էր Նվերը գալիս իրենց ֆիզկուլտի դասերին հետեւում, հետո ամեն ինչ մի այլ փուլ մտավ։ «Նա ինձ երբեք անունով չի դիմել, «Նապի» էր ասում, նապաստակ, հետո շատերը սկսեցին Նապի ասել»,-ասում է նա։
Մայիսի 11-ին, ժամը 22.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Մ. Խորենացու փողոցի թիվ 158 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
«Ես ճանաչում եմ ռեժիսորին 9 տարեկանից: Ես լավ ծանոթ եմ Բեյոնսեի հետ, և նրանք այսպես ասացին. «Մենք կցանկանայինք, որպեսզի դու լինես այս երգում: Այն ուժի և համարձակության մասին է, և քո մեջ մենք այդ ամենը տեսնում ենք»:
Շախմատի Հայստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը դարձավ Ռուսաստանի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:
«Եթե մի բան տպվել է և խփում է երկրի իմիջին, իհարկե, պետք է կառավարությունը հետևողական լինի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ խոսելով օրերս ICIJ-ի կողմից հրապարակած պանամական այն թղթերի մասին, որոնց մեջ Հայաստանից 3 տասնյակ մարդիկ են ներգրավված օֆշորային սխեմաներում: Հիշեցնենք, որ այդ անունների մեջ է նաև ԴԱՀԿ արդեն նախկին պետ Միհրան Պողոսյանը:
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի երկու անդամները՝ Ամալյա Շառոյանը և Լևոն Աղասյանը, մեկնում են Աթենք՝ Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի:
Washington Post-ը հոդված և լուսանկարների շարք է հրապարակել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապրիլյան սրացմանը: Հոդվածագիրը ներկայացնում է ողջ դիվանագիտական աշխարհին «սառեցված հակամարտություն» անվանումով հայտնի հայաբնակ Լեռնային Ղարաբաղի պատմությունը:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան պատերազմն ու վայրագություններն անպատիժ մնացած ցեղասպանության շարունակություն են, եւ այս հարցն այն կարեւորագույն հարցերից մեկն է, որն այս օրերին քննարկվում է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի եւ գրասենյակների խորհրդաժողովում:
Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի 2 մարզիկներ նախապատրաստվում են աշխարհի առաջնությանը:
Ժորայի մայրը՝ տիկին Մարինեն, որդու մասին խոսելիս՝ ասում է՝ ոչնչից չէր վախենում: Որդուց 10 օրից ավելի լուր չի եղել. «Երբ ասում էին՝ փախածներ կան, կգտնվի, ես չէի հավատում, որ ինքը փախած կլինի: Ինքն այնքան անվախ էր, որ մինչև վերջին շունչը կպայքարեր»:
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ տղամարդը մեղավոր է ճանաչվել մեկից ավելի անգամ քվեարկության փորձ կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ որպես պատիժ է նշանակվել 500 հարյուր հազար դրամ տուգանք:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 13-ի ջրանջատումների մասին.