Խելացի լուծումներ պատերազմի համար:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 18-ին ժամը 22.00-ից մինչև մայիսի 20-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
Մայիսի 17-ին, ժամը 19.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 1 շենքի տանիքում:
«Լավ էր սովորում: Եթե նույնիսկ մի բառ կարդացած չլիներ, տրամաբանությունն այնքան ուժեղ էր, որ լավագույն գրավորն իրենն էր լինում…Չէր ուզում ուսումը շարունակել: Համոզում էինք, բայց որոշել էր, որ բանակից հետո պիտի աշխատի: Մի օր երբ երկար համոզեցի, ասեց՝ ես տղամարդ եմ, հերս ու մերս ինձ տանջանքով էսքան պահել են: Հիմա պիտի գամ ու ես պահեմ իրանց…»:
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշի անվան շուրջ շարունակվում են զանազան խոսակցությունները: Նախորդ տավանից մամուլը պարբերաբար գրում է, որ Ալվեշը հեռանում է ակումբից: Սակայն Ալվեշը լրագրողների հետ զրույցում նշել է, որ երջանիկ է կատալոնական ակումբում, և իրեն դուր է գալիս իր կարիերայի աճը:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Վիեննա այցի ֆոնին միջազգային հանրության անհանգստությունն առաջացրած օրինագիծը վերջին պահին՝ ԱԺ լիագումար նիստից առաջ, քննարկվեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում և չարժանացավ դրական եզրակացության։ Դրանից անմիջապես հետո, որպես անհետաձգելի՝ հարցը լիագումար նիստում դրվեց քվեարկության։
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը և HALO TRUST-ը համագործակցում են՝ կազմակերպելով պրոֆեսիոնալ լուսանկարչության դասընթաց: Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները և բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը:
«Մայնցի» դարպասապահ Լորիս Կարիուսը համաձայնեցրել է պայմանագիրը «Լիվերպուլի» հետ: Յուրգեն Կլոպի թիմ տեղափոխվելու վերաբերյալ գործարքը գտնվում է ավարտական փուլում:
Հայաստանի ներկայացուցիչներից Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Զավեն Անդրիասյանը ոչ-ոքի են խաղացել: Հաղթանակ են տոնել Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Գաբրիել Սարգսյանը և Արման Փաշիկյանը:
Ինչպես և կարելի է սպասել, ապրիլյան պատերազմի հետևանքով հայկական էլեկտրոնային լրատվամիջոցների այցելությունների թիվը կտրուկ աճել է։ Հատկապես ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հասարակությունը կարդում էր գրեթե ամեն ինչ։ Անգամ ինտերնետից հեռու մարդիկ այցելում էին ամենատարբեր կայքեր՝ առաջին գծում տեղի ունեցող դեպքերին 1 րոպե առաջ տեղեկանալու համար։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, հղում կատարելով հարձակվողի գործակալ Մինո Ռայոլային, «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր չի առաջարկել շվեդ ֆուտբոլիստ Զլատան Իբրահիմովիչին:
«Հայաստանը չպետք է նախանձախնդրորեն վերաբերվի Ադրբեջան-Վրաստան համագործակցությանը և հարաբերություններին, քանի որ ՀՀ իշխանության ընտրությունն է եղել՝ միանալ ՀԱՊԿ-ին, և այս առումով հայկական կողմը չպետք է պահանջներ ներկայացնի Վրաստանին»։
Արծաթափայլ եղևնիների գողության հետքերով:
Ինչպես հաղորդում է Անգլիայի մարզիչների ասոցիացիայի պաշտոնական թվիթերը, «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա մարզիչ:
Մայիսի 17-ին, ժամը 13.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի տներից մեկը գտնվում է վթարային վիճակում, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է իրանական «Kayson» ընկերության նախագահ Մոհամմադ Ռեզա Անսարիի գլխավորած պատվիրակությանը:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում հակառակորդի հերտակոծությունից Մարտակերտ քաղաքի սնուցող գազամատակարարման խողովակաշարը մի քանի անգամ տուժել է, սակայն բոլոր դեպքերում քաղաքի գազամատակարարումը օպերատիվ կերպով վերականգնվել է:
Հայաստանի ռուսական ռազմակայանում 2016 թվականին մարտական պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը, ներառյել հրաձգությունը, մարտական մեքենաների վարումը եւ օդուժի թռիչքները, ավելացել է 1,5 անգամ:
ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ներկա է գտնվել Խուլերի շախմատի աշխարհի անհատական առաջնության բացման արարողությանը: Մրցաշարը, որն անցկացվելու է մինչև մայիսի 26-ը, տեղի է ունենալու 7 ենթախմբերում` 24 երկրի շուրջ 120 շախմատիստի մասնակցությամբ:
Եթե խիստ դիետաները ձեզ համար չեն, ապա ձեզ ենք առաջարկում օգտվել akp[rosto կայքի առաջարկած բաղադրատոմսից: Կոկտեյլը, որի բաղադրատոմսն այսօր կներկայացնենք ձեզ, կօգնի ազատվել որովայնի ավելորդ ճարպերից և պատրաստվել ծովափի սեզոնին:
Երգիչ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է, որ կարող էր Ռուսաստանը ներկայացնել «Եվրատեսիլ»-ի՝ Կիեւում կայանալիք հաջորդ մրցույթում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Քաղաքներից յուրաքանչյուրում կցուցադրվեն դասընթացների ընթացքում թումոցիների կատարած աշխատանքները:
«Էվերթոնը» ցանկացել է հրավիրել Ժոզե Մոուրինիոյին թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար, սակայն պորտուգալացին հրաժարվել է:
Մայիսի 18-ին Արցախում կդիտվի փոփոխական ամպամածություն. օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնն ընդգծել է, որ Եվրո-2016-ի կազմն ընտրելիս չի խորհրդակցել թիմի ավագ Ուեյն Ռունիի հետ:
«Վերջին տարիներին ընդունելության քննությունների հետ կապված շատ խնդիրներ ստացել են համակարգային լուծումներ: Մասնավորապես՝ քննությունների անցկացման գործընթացի թափանցիկության բարձրացումը, համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ գնահատման օբյեկտիվությունը, արդյունքների՝ առանց հապաղելու հրապարակումը հնարավորություն տվեցին հասնելու թերևս ամենակարևորին՝ հասարակության մեջ քննությունների հետ կապված լարվածության նվազմանը և քննությունների ընթացքի և արդյունքների նկատմամբ վստահության աճին», ասել է վարչապետը:
«Հայկական կողմը բանակցային գործընթացի տեմպը չպետք է կորցնի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Ալիև-Սարգսյան հանդիպմանն ու միջնորդների դիրքորոշմանը: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցած հանդիպումը կարևոր էր, քանի որ առաջին մեծ նախաձեռնությունն էր, որն իրականություն դարձավ ապրիլյան պատերազմից հետո:
«Եկավ Հրանտ Բագրատյանը և որոշեց՝ ո՞նց թե պետք է Ադիբեկյանը որոշի, թե ես ում հետ աշխատեմ ու այդ համակարգը մեռավ, ընդհուպ՝ մինչև այսօր: Սա երրորդ կարևոր պատրանքն է, թե մենք՝ ղեկավարներս, այնքան հմուտ ենք, որ կարող ենք աչքաչափով կադրեր ընտրել, իսկ արդյունքն այն է, ինչ մենք տեսնում ենք»:
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այց կկատարի Ֆրանսիա, հայտնում է APA գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:
Ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն, մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ երեկ Վիեննայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կայացած հանդիպումը, ասել է, որ դրական արդյունքներ չի ակնկալում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունից: Այս մասին տեղեկացնում է haqqin.az պորտալը: