Եղվարդում ավտոմեքենաներ են բախվել. տուժածներ չկան
Մայիսի 11-ին, ժամը 20.10-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի լուսացույցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենց և Երևանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes C180» մակնիշի 34 VM 641 պ/հ (վարորդ՝ 1968 թ. ծնված Գ. Խ.) և «ՎԱԶ-2410» մակնիշի 04 SL 206 պ/հ (վարորդ՝ 1966 թ. ծնված). տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: