Բաժիններ՝

Եվրոպայի հեռարձակողների միությունը սպառնում է պատժամիջոցներով Արցախի դրոշի ծածանման համար

Եվրոպայի հեռարձակողների միությունը սուր քննադատության է ենթարկել նախօրեին Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի ժամանակ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանի մեծ աղմուկ բարձրացրած՝ կանաչ սենյակում ԼՂՀ դրոշի ծածանման փաստը։

Այսօր ավելի վաղ միության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԵՀՄ-ն երգչուհու այդ քայլը Եվրատեսիլ երգի մրցույթի համար վտանգավոր է համարում։ Մրցույթի համապատասխան խումբը որոշում է կայացրել մրցույթի օրենքներին համապատասխան պատժամիջոցների ենթարկել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը։

Ըստ հաղորդագրության, պատժամիջոցի տեսակը հայտնի կդառնա այս տարվա հունիս ամսին։ ԵՀՄ-ն նաև տեղեկացրել է, որ տեղյակ է, թե ինչպիսի սրված է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, սակայն դրոշի ծածանումը համարում է Եվրատեսիլ մրցույթի վարքականոնի խախտում։ Եզրափակելով հաղորդագրությունը՝ ԵՀՄ-ն նշել է, որ հետագա նման արարքները կարող են հանգեցնել որակազրկման։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս