![](/banners/BeFunky-design.jpg)
Նազարբաևը հայտարարել է աշնանը ԵԱՏՄ-ԵՄ համատեղ համաժողով անցկացնելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2016/05/nazarbaev.jpg)
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ՌԴ Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է աշնանը Եվրասիական տնտեսական միության եւ Եվրամիության համատեղ համաժողով անցկացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությանը:
Ինչպես ասված է մամուլի տեղեկագրում, Նազարբաեւը, կարեւորելով ԵԱՏՄ-ի զարգացումը, տեղեկացրել է «աշնանը Եվրասիական տնտեսական միություն-Եվրամիություն համատեղ համաժողով անցկացնելու շուրջ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին»:
Նազարբաեւը նաեւ նշել է «Ղազախստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության բազմակողմանի բնույթը»: