ԼՂՀ կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-21 ժամանակահատվածում 4,493 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 3,384,195,471 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն ապրիլի 21-ին՝ 54,441,478 դրամ՝ փոխանցված 118 անձանց կողմից:
Մեր ճշտող հարցին՝ արդյոք ոստիկանապետը բառացի սպառնացե՞լ է իրեն՝ իր «վզին փաթաթվող» խնդիրների մասին, Շահենն այսպես պատասխանեց. «Ես ասացի՝ ես իմ պայքարն եմ առաջ տանում, ինքը, մեջբերում եմ իր խոսքը, ասաց՝ «պրոբլեմները վզիդ՝ դու չես կարող պրոբլեմներից խուսափես, պրոբլեմները վզիդ կփաթաթենք»»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 38-ամյա տղամարդուն:
«Տղայիս ճանապարհեցի մարտի 30-ին, ասեց՝ մա՛մ, 15 օրից ես հետ եմ գալու, արձակուրդ եմ: Բայց այդ 15 օրը շուտ տեւեց: Ամսի 4-ին բերեցին…»,- լացը կոկորդում սեղմած պատմում է հերոսի մայրը՝ Նունե Ստեփանյանը:
Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, Սպարտակ Դ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ, և վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ապրիլի 21-ին, ժամը 16.30-ին, «ԿամԱԶ-Տ410» կիսակցորդով «ՕԴԱԶ-9370» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 278 շենքի դիմաց բախվել է «ԳԱԶ-322132» մակնիշի թիվ 44 երթուղու միկրոավտոբուսին:
Զ.Փոստանջյանն օրինակ բերեց, որ, եթե Երևանի 4 ընտրատեղամասերից մեկում, ենթադրենք, Արաբկիր-Աջափնյակ-Դավիթաշենում «ՍԱՍ-ի Արտակը» և մյուս մականունավորներն առաջադրեն իրենց թեկնածությունը, քաղաքական հատվածը, որին պատկանում է նաև Դավիթ Հարությունյանը, հետ է մնալու, որովհետև չունեն գործարաններ, և այլն, այսինքն` տնտեսական լծակներ, որպեսզի ընտրողներին բերեն տեղամասեր:
Թուրքիայի պահանջներն ու դիրքորոշումը խոչընդոտում են Էգեյան ծովում ՆԱՏՕ-ի առաքելությանը, որը պայքարում է Եվրամիության երկրներ ապօրինաբար ներգաղթյալներ տեղափոխող մաքսանենգների դեմ:
Մի շարք միջազգային եւ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստեղծված «Սպորտը հանուն մարդու իրավունքների» արշավը ապրիլի 21-ին կոչով դիմել է աշխարհում հայտնի երգիչներ Փերիլ Ուիլյամսին, Քրիս Բրաունին եւ Էնրիկե Իգլեսիասին չեղարկել Բաքվում անցկացվելիք «Ֆորմուլա-1» մրցումների օրերին ծրագրած համերգները:
Երեկ՝ ապրիլի 21-ին, Ջեբրաիլում (Արցախում) զոհվել է կամավորական Օնիկ Ալբերտի Սահակյանը: Այս մասին հայտնել են Ռազմինֆոյին:
Ինչպես հայտնում է Reuters-ը, մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է Բաղդադի հարավ-արևմուտքում գտնվող մզկիթներից մեկում:
Նա հորդորել է, որպեսզի հայ գործարարները ևս տեղեկանան բոլոր պարտադիր նորմերին, ինչը կնպաստի, որպեսզի կարողանան ուղղակիորեն աշխատել մանրածախ ոլորտի խոշոր ընկերությունների հետ՝ միաժամանակ վստահեցնելով, որ ո րևէ մրցակցային խնդրի առաջ վերջինները չեն կանգնի, իսկ իրենք պատրաստ են նրանց հետ կնքելու ապրանքի մատակարարման երկարաժամկետ պայմանագրեր: Բանախոսը շեշտել է, որ իրենց ընկերությունը պատրաստ է առավելագույնս ընդառաջելու հայ արտահանողներին, աշխատելու վերջիններիս հետ, մանավանդ որ հայկական մթերքները մեծ պահանջարկ ունեն ռուսական շուկայում:
Ադրբեջանական պատվիրակությանը, որն ուղևորվել էր Թբիլիսի՝ ապրիլի ապրիլի 23-ին Վրաստանում Հայաստանի դեսպանության առաջ ցույց անելու նպատակով, չեն թողել մուտք գործել Վրաստան, հայտնում է Haqqin.az-ը:
«Եվրատեսիլ»-ում Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը մրցույթին չի մասնակցի նախագծի կազմակերպիչների հանդեպ Ռումինիայի հանրային հեռուստատեսության (TVR) ունեցած պարտքի պատճառով: Այս մասին հայտնել է CBT հեռուստաալիքը:
Բրյուսելի օդանավակայանում մարտի 22-ին ահաբեկչություն իրականացրած մահապարտ ահաբեկիչների նպատակը եղել են կոնկրետ չվերթերի ուղևորները, որոնք ուղևորվում էին Ռուսաստան, Իսրայել և ԱՄՆ, գրում է La Derniere Heure-ը:
Մենք համակարծիք ենք, որ ուժի կիրառումն անընդունելի է, և բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։ Ուժի կիրառման միանշանակ դատապարտումը միջազգային հանրության կողմից հատուկ կարևորություն ունի, որպեսզի Բաքուն պատրանքներ չտածի, թե կարող է ռազմական ճանապարհով հարցեր լուծել։
Ապրիլի 23-24-ը, ապրլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 25-ի և 27-ի երեկոյան ժամերին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Կամավորականներն ու ՊԲ զինծառայողները միասնաբար վերահսկում են իրավիճակը, փոխադարձաբար բարձր են գնահատում միմյանց դերակատարումը: Իսկ հայ դպրոցականների հուզիչ նամակներն առաջնագիծ չեն դադարում:
Նոր կանոնները, որոնց համաձայն Facebook, Snapchat եւ Twitter սոցիալական ցանցերից օգտվելիս Եվրամիությունում 16-ից ցածր տարիքի դեռահասների համար կպահանջվի ծնողների համաձայնությունը, ուժի մեջ կմտնի 2018 թվականին: Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը:
Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կոալիցիաներում կուսակցությունների թիվն Ընտրական օրենսգրքով սահմանափակելը չի բխում Սահմանադրությունից:
«Կարծում եմ, որ օր առաջ այդ հայ-թուրքական ստորագրությունները պետք է չեղյալ հայտարարվեն, որովհետև ակնհայտ է, և այս վերջին քառօրյա պատերազմը ևս ցույց տվեց, որ Թուրքիան մեր դեմ բացահայտ պատերազմ է մղում»,- այսօր «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապյանը:
Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր:
3 զինծառայող է զոհվել Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել երկրի Թունջելի նահանգում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի դիտարկմամբ` մասնագիտական քննարկումները նոր են սկսվում, և «4+4+4» ձևաչափի ձախողումը ողբերգություն չէ: «Մտավախություն չունե՞ք, որ այս համակարգի գործարկման արդյունքում մենք ապագայում ունենալու ենք ավելի վատ խորհրդարան, ավելի ցածր ինտելեկտուալ` անկախ ընդդիմության թվից, որակային ավելի վատ ԱԺ»,- հարցադրում արեց Գ.Ջհանգիրյանը` նշելով, որ թվերից գիտակները հաշվել են, որ այս համակարգի դեպքում ձայն բերող մարդիկ, որոնք օրենսդիր աշխատանքի համար պիտանի չեն, 53%-ից ավելի կլինեն:
Ապրիլի 21-ին, ժամը 11.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկից թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1972 թ. ծնված Արթուր Գ.-ն, 1974 թ. ծնված Անահիտ Բ.-ն և 1994 թ. ծնված Միլենա Գ.-ն:
«Այսպես կոչված՝ «սառեցված հակամարտությունը» պետք է կարգավորվի: Այն չի կարող լուծվել Գերմանիայի և հնարավոր չէ լուծել դրսի միջամտությամբ: Կարծում եմ, որ Մինսկի խումբը կարևոր դեր է խաղում այս հարցում: Այս տարի Գերմանիան հատուկ պատասխանատվություն է կրում, քանի որ մեր երկիրը համանախագահում է ԵԱՀԿ-ում: Մենք կօգտագործենք մեր դիրքը նպաստելու հակամարտության լուծմանը»,-նշեց պատգամավորը:
Բրյուսելի օդանավակայանում մեկ ամիս առաջ ահաբեկչական գործողություն կատարած մահապարտ-ահաբեկիչները գործել են որոշակի միտումով. որպես թիրախներ նրանք ընտրել են Իսրայել, Ռուսաստան եւ ԱՄՆ մեկնող ուղեւորներին;
«Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարների շուրթերից հնչող տեսակետներն անընդունելի են մեկ պատճառով, դրանք պատերազմի կոչեր էին, դրանք կոչեր էին լուծել հակամարտությունը ռազմական եղանակներով: