«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները պատերազմի կոչեր էին». Լավրով
«Թուրքիայի իշխանությունը պատերազմի կոչեր էր անում»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրդառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ Թուրքիայի իշխանություների հայտնած տեսակետներին:
Լավրովի խոսքով՝ Թուրքիայի ղեկավարների շուրթերից հնչող տեսակետներն անընդունելի են մեկ պատճառով, դրանք պատերազմի կոչեր էին, դրանք կոչեր էին լուծել հակամարտությունը ռազմական եղանակներով:
«Դա դեմ է միջազգային հանրությանը ու ԵԱՀԿ Մինսկի խմբին, բայց մենք սովոր ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նման հայտարարություններին»,- ասաց նա: