«Հրաժարվե´ք տարածքային ցուցակներից». Էդմոն Մարուքյանի կոչն իշխանությանը

Այսօր ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ կոալիցիաներում կուսակցությունների թիվն Ընտրական օրենսգրքով սահմանափակելը չի բխում Սահմանադրությունից: Նրա կարծիքով` ներկայացված համակարգը բոլորովին էլ համամասնական չէ: «Խնդիրը հիմա ավելի շատ ընտրատեղամասերից դուրս է, ինչն ապացուցեցին նաև Հրազդանի ընտրությունները: Հրաժարվե´ք տարածքային ցուցակներից, միայն այդ դրույթը բավարար է, որ անհավասար մրցակցային պայմաններ լինեն, և իշխող ուժը հաղթի»,- ասաց Է.Մարուքյանը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, ԸՕ նախագծի համահեղինակ Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ առաջին փուլում կոալիցիաներում կուսակցությունների թվի սահմանափակումը 3-ով ողջամիտ թիվ է, և Սահմանադրությամբ սահմանափակումների հարցը նախատեսվում է ԸՕ-ով:

«Տարածքային ցուցակներից հրաժարվելն ամենավտանգավոր բանն է մեր երկրի համար, որ խնդիր ունի տեղերում զարգացնել քաղաքական մշակույթը»,- ասաց Դ.Հարությունյանը` նշելով, որ դա կնշանակի՝ քաղաքականությունն էլ կենտրոնացնել Երևանում:

Տեսանյութեր

Լրահոս