
Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով 3 զինծառայող է սպանվել

3 զինծառայող է զոհվել Թուրքիայի արևելքում պայթյունի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել երկրի Թունջելի նահանգում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
AFP-ի տեղեկություններով՝ մի քանի զինծառայող վիրավորվել է: Գործակալությունը հաղորդում է, որ ռումբը տեղադրված է եղել Թունջելի և Էլյազըգ քաղաքները իրար միացնող ճանապարհի մոտ:
Թուրքիայում վերջին ամիսներին մշտապես բախումներ են տեղի ունենում Թուրքիայի կառավարական զորքերի և «Քրդական աշխատավորական» (PKK) կուսակցության զինյալների միջև: