
Ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Նահանգապետի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նահանգապետ Կումոն նշել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանությյան զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանություն վերապրած այն հայերին, ովքեր կոտորածից հետո հաստատվեցին և շարունակեցին իրենց սերունդը Նյու Յորք նահանգում: Նյու Յորքի բնակիչները միանում են այնտեղի հայկական համայնքին՝ տեղի ունեցած դեպքերն ու քաղած դասերը հիշեցնելու համար:
«Այսօր ԱՄՆ-ում հայկական համայնքի արած ներդրումները վկայում են իրենց հոգու և քաջության մասին»,- ասել է Կումոն: